ՃՈ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է, ԹԵ ՈՐ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՉԵՆ ԿԻՐԱՌՎԻ

2

Մայիսի 23-ից ուժի մեջ է մտել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխություններ։Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է տեխնիկական միջոցներով հայտնաբերված այն վարչական զանցանքները, որոնց դեպքում իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից։

Մասնավորապես, այդ զանցանքներից են, երբ տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրում, որտեղ արդեն կայանած տրանսպորտային միջոցի և հոծ գծի կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որևէ արգելքի միջև տարածությունը երեք մետրից պակաս է: Երբ ժամը 23.00-ից հետո տրանսպորտային միջոցը կանգնեցվել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառում կամ տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից հինգ մետրից պակաս վայրում և այլն։

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեցին, որ իրականացված փոփոխությունները կբարձրացնեն վարորդների պատասխանատվությունը, և ճանապարհային ոստիկանությունը հարկադրված չի լինի կրկին ուժեղացնել երթևեկության անվտանգության նկատմամբ հսկողությունը։ Ի դեպ, ոստիկանությունը արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել կառավարությանը՝ Ազգային ժողովում հանդես գալու համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կայացված վարչական ակտերի կատարումը։

 Լուսանկարը` police.am-ի 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register