ՋՈՆ ՄԱԼԿՈՎԻՉԸ՝ ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՖԻԼՄՈւՄ

malkovich

Ամերիկյան հայտնի օսկարակիր դերասան Ջոն Մալկովիչը պատրաստվում է նկարահանվել հայ պրոդյուսեր Աննա Մելիքյանի «Սիրո մասին-2» ֆիլմում: Այս մասին հայտարարել է հենց ինքը` Մելիքյանը: «Սիրո մասին 2»-ի նկարահանման աշխատանքներին մասնակցելու են միաժամանակ հինգ հայտնի ռեժիսորներ, որոնց թվում է ազգությամբ վրացի Ռեզո Գիգինեիշվիլին: Հիշեցնենք, որ հեռուստանովելի առաջին մասը բարձր է գնահատվել աշխարահռչակ «Կինոտավր» կինոմրցանակաբաշխության ժամանակ և արժանացել է մրցանակի: Ինչպիսին կլինի երկրորդ մասի ճակատագիրը` ցույց կտա ժամանակը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register