ԺԵՆԳՅԱԼՈՎ ՀԱՑԻ ՓԱՌԱՏՈՆ ԱՐՑԱԽՈւՄ

1

«Ճամփորդն» ամեն շաբաթ ներկայացնում է այն իրադարձությունները, որոնք կազմակերպվում են Հայաստանի ամենատարբեր համայնքներում: Փառատոնները, երիտասարդական քեմփերն ու մաստերկլասները հայկական տուրիզմի անբաժանելի մասն են դարձել: Դրանցից հետ մնալ կամ չմասնակցել պարզպես չի կարելի: Այնպես որ, հավաքեք ուսապարկը. այս շաբաթ գնում ենք Արցախ: Հուլիսի 15-ին Արցախի Մարտակերտի շրջանի պատմական Հաթերք համայնքում տեղի կունենա Ժենգյալով հացի փառատոն:

Արցախի տարբեր մասերից Հաթերք ժամանած հմուտ մասնագետները կծանոթացնեն հյուրերին ժենգյալով հաց պատրաստելու առանձնահատկություններին և գաղ­տնիքներին։
Տոնական սեղանի անպակաս մասը կկազմեն վիլսալին, կաթնաշոռով հացը, գինին։ Հյուրերը հնարավորություն կունենան փորձելու ազգային ուտեստների տեսականիներ (կորկոտ, խաշիլ, խաշլամա, լոբի, տապակած կանաչիներ)։ Այս ամենը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ, ազգային երգ ու պարով:

Փառատոնին կարող եք համտեսել, ինչու ոչ, նաև գնել Հաթերքում արտադրված բնական սննդի՝ «Haterk Food»-ի արտադրանքը: Այնուհետև կկազմակրպվի էքսկուրսիա համայնքի տարածքում՝ այցելություն Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիր, «Սուրբ Նշան» խաչքար, «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցի (9-րդ դար), Հաթերքի եղբայրական գերեզմանատուն և արցախյան գոյամարտի զոհերին նվիրված հուշարձան: Փառատոնին մասնակցելու համար արդեն իսկ գրանցվել է ավելի քան 150 մասնակից:

Փառատոնի բացման արարողությունը նախատեսվում է ժամը 12.00 ին՝ Հաթերքի դպրոցի բակում: Մուտքը բոլորի համար անվճար է։ Կազմակերպիչները փառատոնի բոլոր մասնակիցներին խոստանում են արժեքավոր նվերներ «ՀԱԹԵՐՔ ՖՈՒԴԻ» և «ՀԱԹԵՐՔ» հյուրատան կողմից։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

Հուլիսի 15-ին կգործի երկկողմանի տրանսպորտ Երևանից Հաթերք։  Երևան-Դադիվանք-Հաթերք-Երևան։ 247 կմ, 9 000 դրամ: Երթևեկության արժեքը 12 000 դրամ է։ «Հաթերք» հյուրատան կողմից 120 հոգու համար ֆինանսավորվել է 3000 դրամ, իսկ մնացած 9 000 ը կվճարեն մասնակիցները։ Տրանսպորտի և գիշերակացի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 097 34-15-05 հեռախոսահամարին։ Երևանից ավտոբուսները կշարժվեն վաղ առավոտյան՝ ժամը 06.30 ին։ Նույն օրը հետ կվերադառնան։

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ժամանել Հաթերք 1 օր շուտ, նրանց համար գիշերակացը կկազմակերպվի ըստ ցանկության «Հաթերք» հյուրատանը, կամ էլ վրաններում, որոնք տեղադրված կլինեն գյուղի մոտակա գեղատեսիլ բլուրներից մեկի վրա։ Գիշերը կլինի խարույկ, կարող եք նաև նվագել կիթառով և խաղալ տարբեր խաղեր։ Արժեքը 3 000 դրամ մեկ անձի համար։ Տեղերը նախապես ամրագրելու համար զանգահարեք 097 34-15-05 համարով։

Տաթևիկ Սարգսյան, Արցախ 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register