JAZZ TRIO-Ն ԵՎ ՎԱՀԱԳՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ «ՍՏՈՊ» ԱԿՈւՄԲՈւՄ

4

Հուլիսի 12- ին, ժամը 21:00 -ին՝ «ՍՏՈՊ» ակումբում  հանդես կգա «Jazz Trio»-ն՝  Վահագն  Հայրապետյանի  հետ: Տոմսերի  արժեքը՝ 2000- 3000 դրամ:

Հուլիսի  13- ին, ժամը 21:00 -ին՝ «ՍՏՈՊ» ակումբում կկայանա երաժշտական   հանդիպում՝ «Adana   Project»-ի հետ: Տոմսի արժեքը՝ 1000 դրամ:

Հուլիսի 14- ին, ժամը 19:00 -ին՝ «Նարեկացի»  արվեստի միությունում տեղի կունենա   Տիգրան  Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը: Մուտքն ազատ է:

Հուլիսի 14- ին, ժամը 19:00 -ին՝ «Հ. Ղափլանյանի  անվան դրամատիկական թատրոն»-ում  կբեմադրվի «№  707» կատակերգությունը: Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000, 2500 դրամ:

Հուլիսի  15- ին, ժամը 19:00 -ին՝ «Լոֆթ» ակումբում  կկայանա «Կախարդական   սրինգ» ֆիլմ-օպերայի  կինոդիտում-քննարկումը: Տոմսի արժեքը՝ 1000 դրամ:

Հուլիսի  15- ին, ժամը 21:00 -ին՝«ՍՏՈՊ»  ակումբում  տեղի կունենա «Empyray» խմբի համերգը: Տոմսի արժեքը՝ 2000 դրամ:

Հուլիսի 16- ին, ժամը 19:00 -ին՝ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի   ազգային  ակադեմիական   թատրոն»-ում  կկայանա համերգ՝ Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի մասնակցությամբ: Տոմսերի արժեքը՝ 1000-6000 դրամ:

Հուլիսի 17- ին, ժամը 19:00 -ին՝ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի   ազգային  ակադեմիական   թատրոն» -ում  կկայանաՀայաստանի պարի պետական   անսամբլի համերգը: Տոմսերի արժեքը՝ 1500-5000 դրամ:

Հուլիսի 18 -ին, ժամը 21:30 -ին՝ «Մեցցո» ակումբում կկայանա «Free Form» ջազ խմբի համերգը: Տոմսի արժեքը՝ 2000 դրամ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register