ՋԱԶ ԵՎ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՈւՂԵՂՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ

1

Ջազ երաժշտական ոճը նախընտրող երաժիշտների ուղեղի աշխատանքը զգալիորեն տարբերվում է դասական երաժշտությամբ զբաղվողներից: Մարդկային կոգնիտիվ և ուղեղի գիտությունների Մաքս Պլանկի համալսարանի հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ նույն երաժշտությունը նվագելիս այս երկու տարբեր ոճի երաժիշտների ուղեղների աշխատանքները բավականին տարբերվում են:

Այս հետազոտությունը հնավորություն տվեց բացատրել, թե ինչու երաժիշտները կարող են հաջողության հասնել մի ուղղության մեջ, բայց երկու ուղղություններում՝ ոչ: Ըստ այս հետազոտության՝ կա դաշնամուր նվագելու երկու քայլ. ինչ է երաժիշտը նվագելու, այսինքն՝ որ ստեղներին է սեղմելու և ինչպես է նվագելու, որ մատերն է օգտագործելու:

Դասական երաժիշտները կենտրոնանում են երկրորդ՝ ինչպես հարցի վրա: Նրանք կենտրոնանում են տեխնիկայի վրա: Ջազ երաժիշտները կենտրոնանում են առաջին՝ ինչ հարցի վրա: Նրանք միշտ պատրաստ են իմպրովիզի և հարմարվելու այն նոտաներին, որոնք պատրաստվում են նվագել:

Հետազոտությանը մասնակցել են 30 երաժիշտ՝ երկու ուղղություններից հավասար քանակությամբ: Երկու խմբերին ցույց են տվել ձեռք, որը նվագում է երաժշտություն: Հաջորդականությունը պարունակում էր սխալներ ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ օգտագործվող մատների մեջ: Երաժիշտները պիտի կրկնեին ձեռքի շարժումները և արձագանքեին սխալներին: Այդ ժամանակ նրանց ուղեղում տեղի ունեցող գործընթացների աշխատանքը գրանցվում և ուսումնասիրվում էր:

Ստացվեց, որ ջազ երաժիշտներն ավելի արագ սկսեցին վերապլանավորել երաժշտությունը սխալներից ելնելով, քան դասական երաժիշտները: Դասական երաժիշտները կենտրոնացել էին մատների և տեխնիկայի վրա, մինչդեռ ջազ երաժիշտները ավելի պատրաստված էին անսպասելի երաժշտություն նվագելուն և ստեղծելուն: Բացահայտվեց, որ ջազ երաժիշտների մոտ կա նյարդային հանգույց, որը բացատրում է նման ճկունությունը:

Բայց հետաքրքիր է, որ դասական երաժիշտներն ավելի լավ նվագեցին, երբ պիտի ուշադրությունը կենտրոնանար անսպասելի մատների շարժումների վրա: Նրանց ուղեղը ցույց տվեց ավելի մեծ հետաքրքրություն և ուշադրություն մատերի աշխատանքի հետ, և որպես հետևանք, նրանք նվագելիս ավելի քիչ սխալներ թույլ տվեցին:

Հետազոտողներն ասում են, որ փոփոխությունը դասական և ջազ երաժշտություններ նվագելու մեջ բավականին մեծ դժվարություն կարող է առաջացնել, նույնիսկ եթե երաժիշտը փորձված է: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register