Ճապոնիայի և Սենեգալի երկրպագուները խաղից հետո մաքրել են տրիբունաները

1

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երեկ կայացած Կոլումբիա – Ճապոնիա(1:2) և Լեհաստան – Սենեգալ (1:2) խաղերից հետո ճապոնացի և սենեգալցի երկրպագուները իրենց հատկացված տրիբունաներում մաքրել են կուտակված աղբը: Տեսանյութը մեծ արծագանք է գտել համացանցում. շատերը նշում են, որ սա կարող է երկրպագման մշակույթի լավ օրինակ ծառայել: Ռուս երկրպագուներն էլ կատակում են. «Ահա, արտերկրացիները մեր երկրին ավել լավ են վերաբերվում, քան մենք` ինքներս»:

Հավելենք, որ նշված հավաքականները ընդգրկված են H խմբում: Կոլումբիա – Ճապոնիա հանդիպումը տեղի է ունեցել Սարանսկ քաղաքում, իսկ Լեհաստան – Սենեգալ մրցավեճը` Մոսկվայում: 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register