ԺԱՆ-ՄԱՐԻ ԴԵ ՄՈՐԳԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՂԱՔԱԿՐԹՈւԹՅԱՆ ՕՐՈՐՈՑՆ Է

Ժակ Ժան-Մարի դե Մորգանը ֆրանսիացի անվանի գիտնական է, ճարտարագետ և երկրաբան: XIX դարի վերջից Հայաստանում աշխատել է որպես ինժեներ, նաեւ գլխավորել հնագիտական պեղումները: 1887-1889 թվականներին նա հայտնաբերել է Ախթալայում մ.թ.ա. 8-րդ դարի քարե դամբարաններ՝ լի կավից, բրոնզից եւ երկաթից տարբեր առարկաներով:
Բացի այդ, նա հայտնաբերել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի պատկանող եզակի դամբարան, երբ մարդկանց դեռ նստած էին թաղում: «Այս տարածքը հատկապես հետաքրքիր է մետաղների ծագման ուսումնասիրության համար: Այն ավելի հին է, քան Եվրոպան եւ Հունաստանը և շարունակում է պահպանել հնագույն քաղաքակրթության հետքերը, որոնք դարձան նաև մեր բնօրրանը », – գրում էր գիտնականն իր աշխատություններում:
Նա պարբերաբար հրատարակել է Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարված վայրագությունների մասին մի շարք հոդվածներ ֆրանսիական ամսագրերում եւ թերթերում: Ժակ Ժան-Մարի դե Մորգանը նաև հայ ժողովրդի պատմության մասին հայտնի ստեղծագործության հեղինակն է. 1918 թ. հրատարակել է «Արեւելքի բարբարոսների դեմ» գիրքը: Նա այդպես էլ չկարողացավ ընունել այն փաստը, որ քաղաքակիրթ քսաներորդ դարի սկզբին կարող էր խախտվել ոչ միայն մեկ մարդու կյանքի հիմնական իրավունքը, այլև ամբողջ մի ժողովրդի:
Ժակ դե Մորգանը ծանոթ էր հայկական էթնոսին, որի քրոնիկներն ուսումնասիրել էր Ուրարտու հնագույն պետության ժամանակներից: Նրա աշխատանքը `«Առաքելություն Կովկասում»` կովկասյան հետազոտությունների հիմքը, այս ոլորտում առաջին լուրջ ուսումնասիրությունն է:
Մինչև օրս, երբ որևէ հոդված է գրվում այս ժամանակաշրջանի Կովկասի մասին, ապա անպայման հղում է արվում Մորգանին եւ նրա եզակի մենագրությանը: Գիտնականի նյութերը պահվում են Սեն Ժերմենի ազգային թանգարանում, ինչպես նաեւ Հայաստանի պատմության թանգարանում: