«ՃԱՄՓՈՐԴԸ»՝ KOLBA LAB-ՈւՄ

  • «ՃԱՄՓՈՐԴԸ»՝ KOLBA LAB-ՈւՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԸ»՝ KOLBA LAB-ՈւՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԸ»՝ KOLBA LAB-ՈւՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԸ»՝ KOLBA LAB-ՈւՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԸ»՝ KOLBA LAB-ՈւՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԸ»՝ KOLBA LAB-ՈւՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԸ»՝ KOLBA LAB-ՈւՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԸ»՝ KOLBA LAB-ՈւՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԸ»՝ KOLBA LAB-ՈւՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԸ»՝ KOLBA LAB-ՈւՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԸ»՝ KOLBA LAB-ՈւՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԸ»՝ KOLBA LAB-ՈւՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԸ»՝ KOLBA LAB-ՈւՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԸ»՝ KOLBA LAB-ՈւՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԸ»՝ KOLBA LAB-ՈւՄ

Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակում մարտի 30-ին տեղի ունեցավ «Ճամփորդ» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլի բանախոսությունը՝ ոգեշնչող մեդիայի և քաղաքացիական ներգրավվածության մասին: Միջոցառումը կազմակերպել էր Kolba Lab նորարական լաբարատորիան՝ Եվրոպական միության կողմից աջակցվող «Inno4dev» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը ներկա էին 50-ից ավել հյուրեր: Մեկ ժամանոց զեկույցին հետևեց հարցուպատասխանի ակտիվ փուլը:

Աշխարհի 58 երկրներում հաջողությամբ գործարկվել է անվճար շաբաթաթերթի մոդելը: Մեր տարածաշրջանում «Ճամփորդն» առաջինն է: Ինչպես նշում է Արիանա Կաոիլին, թերթի հիմնական նպատականներից մեկը հանրության շրջանում տեղի ունեցող ոգեշնչող, հուսադրող իրադարձությունների լուսաբանումն է: Մեջբերելով Մարկ Տվենին՝ Արիանան նշում է լրագրի գլխավոր անելիքը, այն է՝ թերթը միայն նորություններ հաղորդելու համար չէ, այն պետք է մարդկանց ոգևորի տվյալ խնդրին վերաբերող ինչ-որ բան անելու համար:

Մարդկանց հաղորդակցման, քննարկումների, նախաձեռնությունների արդյունքում է կայանում հասարակությունը: Այս կարևորագույն խնդրի լուծման հարցում մեծ դեր ունի մամուլը: Բացի այդ, մարդկանց տրամադրությունը, մտադրությունները, հոգեվիճակը կարող է փոխվել կարդացած բացասական կամ դրական լուրից, հոդվածից:

Քաղաքացիական հասարակության զարգացումը միշտ կախված է ազատ, ուժեղ և քննադատող մամուլից: Այն հնարավորություն է տալիս պատկերացնել և ձևավորել ավելի լավ հանրություն: Միանշանակ է, որ առանց հույսի անհնար է իրագործել այս հավակնոտ ծրագրերը, հետևաբար մամուլը պետք է ունակ լինի մարդկանց հույսով «վարակելու», սնուցելու: Այսդիսի մամուլը պետք է աշխատի բազմակարծության հիմքի վրա, լինի ուղղամիտ և ազատ:

Ըստ վիճակագրական տվյալների՝ այժմ հայաստանաբնակների 44 տոկոսը չի օգտվում նորագույն տեխնոլոգիաներից: Հասարակական տրանսպորտից օգտվողների մոտ կեսը չունի սմարթֆոն հեռախոս: Առաջնահերթ հենց այս մարդկանց համար «Ճամփորդը» կարող է դառնալ առցնանց տիրույթից դեպի տպագիր դաշտ կապող կամուրջ:

  • Ճամփորդ» շաբաթաթերթը որդեգրել է վերը նշված սկզբունքները: Թերթի խմբագրությունը հույս ունի, որ հանրության հետ ակտիվ շփմումը, հուզող հարցերի լուսաբանումը և քննարկումը նշանակալի ազդեցություն կունանան ավելի կայացած քաղաքացիական հասարակություն ունենալու գործում:

 

Գ.Ա. 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register