«ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ

  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
  • «ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ

Լրագրության կարևորագույն ոլորտներից է մշակութային կյանքի լուսաբանումը: Ի՞նչ բացթողումներ կան այս ոլորտում, ինչ է անհրաժեշտ անել՝ մեդիա-մշակույթ կապը խորացնելու և հանրային հետաքրքրությունը  մշակութային իրադարձությունների հանդեպ մեծացնելու համար: Մշակութի ոլորտը  լուսաբանող լրագրողների համար ապրիլի 9-10-ը «Ճամփորդ»  հիմնադրամի  կողմից  Աղվերանi Best Western հյուրանոցում  կազմակերպված սեմինար-դասընթացը  հենց այս  հարցերի պատասխանը գտնելու նպատակ էր հետապնդում:

«Լրագրողը մշակութային տարածությունում» վերտառությամբ երկօրյա դասընթացը «Ճամփորդ» հասարակական  հիմնադրամի՝ երիտասարդ լրագրողների հմտությունների զարգացմանը միտված երկրորդ նախաձեռնությունն է , որն իրականություն դարձավ  Մշակույթի նախարարության հետ համագործակցության արդյունքում:

Սեմինարի  մոդերատորներից մեկը՝ կինոգետ Րաֆֆի Մովսիսյանն անդրադարձավ հայկական կինոարտադրությանն ու  կինոքննադատությանը վերաբերող մի շարք հարցերի, ի մասնավորի, թե ինչ մանիպուլյացիաներ են կիրառվում ֆիլմարտադրության մեջ և ինչպես կարող է հետաքննական լրագրությունը նպաստել դրանց բացահայտմանն ու կինոարտադրության զարգացմանը: Թեմայի շուրջ մեդիադաշտը ներկայացնող շուրջ 30 լրագրողների միջև ակտիվ քննարկում-բանավեճ  ծավալվեց:

Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի  ելույթն էլ պետական հովանավորությամբ հրատարակվող գրքերի, պետական աջակցություն ստացող թերթերի, ժամանակակից հայ գրականության  և մեդիայում դրա լուսաբանման մասին էր: Փոխնախարարի հետ  քննարկման ընթացքում՝ լրագրողների կողմից ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ բարձրաձայնվեցին:

Սեմինար- դասընթացի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ այլ հարցեր ևս: Վարպետաց դասերին  մասնակցում  էին  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի խորհրդական Արա Խզմալյանը, մշակութաբան Վարդան Ջալոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Ջոն Գոշերթը: Լրագրողներին հետաքրքրում էր, թե հիմնական ինչ ուղղություններով է գործում  ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում, ինչ  նախագծեր են իրականացվել հայ  և օտարազգի արվեստագետների ներգրավմամբ, ինչ ծրագրեր են նախատեսվում  առաջիկայում, կարող է արդյոք մեծ երկրների կողմից իրականացվող մշակութային քաղաքականությունը  անցանկալի ազդեցություն ունենալ փոքր երկրների մշակույթների վրա…

«Ճամփորդ» հիմնադրամի հիմնադիր Արիանա Կաոլիին էլ իր ամփոփիչ խոսքում վստահեցրեց, որ երիտասարդ լրագրողների համար նախատեսված դասընթացները շարունակական են լինելու՝  ընդգրկելով այլ ոլորտներ ևս:

 

Տաթևիկ  Սարգսյան

Լուսանկարները՝ Գարեգին Ալեքսանյանի

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register