ԱԱ-2018. ՀՐԱՏԱՊ. ԻՍՊԱՆԻԱՆ ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

2

Խոշոր սկանդալ է պայթել ֆուտբոլային աշխարհում: Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ Իսպանիայի հավաքականից հեռացվել է գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին:

Պատճառը միանշանակ երեկ տարածված նորությունն էր: «Ռեալը» պաշտոնապես հայտարարել էր, որ աշխարհի առաջնության ավարտից հետո Լոպետեգին գլխավորելու է մադրիդյան թիմը: Այս նշանակումը բավական անսպասելի էր և նույնիսկ տարակուսելի, քանի որ «Ռեալը» թեև ամսվա սկզբին արդեն համաձայնության հասել էր Լոպետեգիի հետ (ինչը նույպես երեկ պարզվեց), սակայն կարող էր նշանակման մասին հայտարարել աշխարհի առաջնության ավարտից հետո:

Մյուս կողմից տեղեկություն տարածվեց, որ Իսպանիայի հավաքականի հետ Ռուսաստան մեկնած «Ռեալի» 6 ֆուտբոլիստներ նույնպես տեղյակ էին Լոպետեգիի նշանակման մասին: Սակայն այս նորության մասին իմացել էր մեկ այլ ֆուտբոլիստ (նշվում է, որ ոչ «Ռեալի» կազմից): «Ռեալը» պարզաբանեց, որ պաշտոնապես հայտարարել են` ազգային ընտրանու «ներքին խոհանոցում» թյուրիմածություններից խուսափելու համար:

Հաղորդվում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները զայրացել են,  քանի որ Լոպետեգին ընդամենը երեք շաբաթ առաջ, մինչև 2020 թվականը երկարաձգել էր պայմանագիրը:

Մեկ այլ հաղորդմամբ` Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները դեմ են եղել Լոպետեգիի պաշտոնանկությանը: Սպասվում է, որ այս խառնաշփոթից հետո Իսպանիայի հավաքականի նույնպիսի ֆիասկոյի կենթարկվի, ինչպես Ֆրանսիայի հավաքականը 2010 թվականի աշխարհի առաջնությանը: Հիշեցնենք, որ այն ժամանակ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկի և ֆուտբոլիստների միջև բախում էր եղել. արդյունքում գերտաղանդավոր թիմով հագեցած հավաքականը այդպես էլ չկարողացավ դուրս գալ խմբից:

Ավելացնենք, որ Լոպետեգին Իսպանիայի հավաքականը գլխավորել էր 2016 թվականին: Նրա ղեկավարությամբ այս երկու տարվա ընթացքում ազգային ընտրանին 20 խաղ էր անցկացրել` տանելով 13 հաղթանակ և 7 խաղ ավարտելով ոչ-ոքի: Անպարտելի թիմը նաև յուրաքանչյուր խաղում գոլի հեղինակ է դարձել, ընդահնուր առմամբ 61 խփած և 13 բաց թողած գոլ: Խաղադաշտում Իսպանիայի հավաքականը պարզապես փայլում էր և այս առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկն էր:

Իսպանիայի հավաքականը ընդգրկված է B խմբում` Իրանի, Մարոկոյի և Պորտուգալիայի թիմերի հետ: Վերջինիս հետ Իսպանիայի հավաքականը մրցելու է հունիսի 15-ին, Սոչիում:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հաղորդում է, որ 2018 թվականի աշխարհի առաջնության ընթացքում ազգային ընտրանին գլխավորելու է նախկինում հանրահայտ ֆուտբոլիստ Ֆերնանդո Յերոն: 50-ամյա մասնագետը ակումբային մակարդակում մարզել է «Ռեալ Օվյեդոն»(2016-2017 թվականներին), իսկ վերջին շրջանում զբաղեցնում էր Իսպանիայի հավաքականի սպորտային տնօրենի պաշտոնը:

3

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register