«ԻՆՏԵՐ». ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԱՅԹԱՔՈւՄՆԵՐ

1

Իտալիայի ամենահայտնի ակումբներից մեկի` «Ինտերնացիոնալի», կամ ինչպես ընդունված է ասել` «Ինտերի» կազմում միշտ էլ եղել են տաղանդավոր ֆուտբոլիստներ: Այլ հարց է, որ ինչ-ինչ պատճառներով նրանցից ոչ բոլորն են կարողացել լիարժեք ցուցադրել իրենց տաղանդը: Ստորև ներկայացնում ենք նրանցից  6-ի պատմությունը, որոնք հեռանալով  «Ներաձուրիից»՝ մեծ հաջողությունների են հասել այլ ակումբների կազմում:

Անդրեա Պիրլո – 1998-2001 թթ. խաղացել է «Ինտերի» կազմում, տեղափոխվել է «Միլան»՝ 12.6 միլիոն ֆունտի դիմաց: Իտալական ֆուտբոլի «մաեստրոն», որն այժմ  հանդես  է գալիս ԱՄՆ-ի «Նյու Յորք Սիթի» թիմի կազմում, օրերս հայտարարեց դեկտեմբերին կարիերան ավարտելու մասին: Իսկ կարիերայի սկզբնամասում նա հանդես է եկել «Ինտերի» կազմում և 2001 թվականին  տեղափոխվել սկզբունքային մրցակցի` «Միլանի» կազմ:

Pirlo

Կլարենս Զեդորֆ – 2000-2002 թթ. եղել է «Ինտերի» կազմում, տեղափոխվել է «Միլան»՝ 15.75 միլիոն ֆունտի դիմաց: Խաղադաշտում ոչ մի սանտիմետր չզիջող Զեդորֆը «Միլանի» համար ֆանտաստիկ համալրում եղավ: Նրա տրանսֆերի ժամանակ հակառակ ուղղությամբ՝ «Ինտեր» տեղափոխվեց պաշտպան Ֆրանչեսկո Կոկոն, ով 5 տարվա ընթացքում միայն 26 հանդիպում անցկացրեց, մինչդեռ Զեդորֆը 300-ից ավել խաղ անցկացրեց, դարձավ Սերիա Ա-ի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող:

seedorf-inter

Դենիս Բերգկամպ – 1993-1995 թթ. հանդես է եկել «Ինտերի» կազմում, տեղափոխվել է «Արսենալ»՝ 7.88 միլիոն ֆունտի դիմաց: «Չթռչող հոլանդացին», ինչպես ասում էին Բերգկամպին՝ ինքնաթիռից չօգտվելու համար, մինչ «Արսենալի» լեգենդ դառնալը երկու ծանր մրցաշրջան անցկացրեց «Ինտերում»: Նրան մշտապես հետապնդում էին վնասվածքները: Մարզչական փոփոխությունից և նրա զբաղեցրած դիրքում այլ խաղացողների ձեռք բերելուց հետո, Բերգամպի տրանսֆերը վաճառեցին «Արսենալին»:

Ռոբերտո Կարլոս – 1995-1996 թթ. խաղացել է «Ինտերի» կազմում, տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»՝  4.2 միլիոն ֆունտի դիմաց: Ո՞վ է մեղավոր, որ գերտաղանդավոր  ձախ եզրային պաշտպանը բրազիլական «Պալմերիասից»  «Ինտեր» տեղափոխվելուց հետո՝ ընդամենը մեկ մրցաշրջան անցկացրեց: Մեղավորը թերևս անգլիացի հայտնի մասնագետ Ռոյ Հոջսոնն է: Այս մասին հենց ինքը` Կարլոսն է պատմել հարցազրույցներից մեկում. «Հոջսոնը  խաղադաշտում ինձ օգտագործում էր որպես հարձակվող, մինչդեռ ես պաշտան եմ: Նախագահ Մասիմո Մորատիի հետ զրուցելուց հետո հասկացա, որ միակ ելքը թիմից հեռանալն է»: Կարլոսը «Ռեալում»  և Բրազիլիայի հավաքականի մեկնարկային կազմում 10 տարուց ավել անցկացրեց:

Roberto-Carlos

Ֆաբիո Կանավարո – 2002-2004թթ. հանդես է եկել «Ինտերում», տեղափոխվել է «Յուվենտուս»՝ 7 միլիոն ֆունտի դիմաց: Կանավարոն Իտալիայի մեծագույն պաշտպաններից մեկն է և բացահայտ է, որ Միլանի «Ինտերը» մեծապես ձախողվել է` բաց թողնելով նրան: «Յուվենտուսում» և հետագայում «Ռեալում» նա ապացուցեց, որ չնայած տարիքին(«Ինտերից» հեռանալու պահին Կանավարոն 31 տարեկան էր), դեռ հզոր պաշտպան է: 2006 թվականին աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Կանավարոն «Ոսկե գնդակի» արժանացավ:

Ֆիլիպե Կոուտինյո – «Ինտերի» կազմում հանդես է եկել 2008-2013թվականներին, տեղափոխվել է «Լիվերպուլ»՝  9.1 միլիոն ֆունտի դիմաց: Բրազիլացի «կախարդը» 17 տարեկանում հայտնվեց  «Ինտերում»: Այդ տարիների ընթացքում նրա հանդեպ բավականաչափ վստահություն թիմի ղեկավարությունը չի դրսևորել: 2013-ի հունվարին Կոուտինյոն տեղափոխվեց «Լիվերպուլ» և դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Անցած ամռանը «Բարսելոնան» նրա համար պատրաստ էր աստղաբաշխական (մոտ 130 միլին եվրո) գումար վճարել, բայց «Լիվերպուլը» հրաժարվեց իրեն արված առաջարկից:

philippe-coutinho-inter-de-milao

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register