ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՆԵՐՈՒԺԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

  • ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՆԵՐՈՒԺԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
  • ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՆԵՐՈՒԺԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
  • ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՆԵՐՈՒԺԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
  • ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՆԵՐՈՒԺԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
  • ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՆԵՐՈՒԺԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
  • ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՆԵՐՈՒԺԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

Ներկայացնել Հայաստանի գիտական ու ՏՏ ոլորտի ներուժն աշխարհում, ստեղծել միջազգային շուկա, հետաքրքիր դարձնել Հայաստանն օտարերկրյա ներդրողների համար: TSD («Technology and Science Dinamics») ընկերության և Կառավարության միջև ստորագրված հուշագրով ազդարարվեց ASTC («Armenian Science and Technology Center») ծրագրի մեկնարկը: Հուշագրի ստորագրումից 3 ամիս անց արդեն՝  ASTC-ն իր ներկայացուցիչներն ունի ԱՄՆ-ում, Բելգիայում, Բոլիվիայում և Ֆրանսիայում: Մինչև տարեվերջ նախատեսվում է ներկայացվածություն ունենալ 17 երկրում: Համապատասխան աշխատակիցների պատրաստման նպատակով ընկերությունը հայտարարել է կամավորների հավաքագրման մասին. նրանցից լավագույնները կդառնան ASTC ծրագրի ներկայացուցիչները Հայաստանում կամ արտերկրում:

Աշխատանքը դրսում դեռ բավարար չէ, պետք է Հայաստանում գտնվող կազմակերպությունների հետ աշխատել, օգնել նրանց կազմելու իրենց, մարքեթինգային փաթեթը, ուսումնասիրել նրանց կարողություններն ու հնարավորությունները:  Այսքանից հետո միայն հնարավոր կլինի դրանք   ներկայացնել այլ երկրներում»,-  ասում է TSD  ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը:

Կամավորները ներկայումս 60-նն են:  Պարբերաբար նրանց կազմը համալրվում է նորեկներով: Լավագույն 5-ն արդեն աշխատանքի են անցել ընկերությունում: ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, շուկայագետներ, մարդաբաններ, հոգեբաններ, լեզվաբաններ: TSD ընկերությունում տարբեր մասնագետների պահանջարկ կա: Պարտադիր պայմաններից մեկը՝ օտար լեզվի իմացությունն է: «Շատերի մոտ լեզվի իմացությունը սահմանափակվում է առօրյա, հաղորդակցման մակարդակով, բայց երկիր ներկայացնելու համար այդքանը բավարար չէ, պետք է շատ լավ տիրապետել լեզվին»,- նշում է Վահան Շաքարյանը: Կամավորները շաբաթական 2-3 անգամ՝ նվազագույնը 3 ժամ դասընթացների են մասնակցում: «Թրեյնինգների ընթացքում  երիտասարդները փորձում են սովորել բիզնեսի էությանն ու հոգեբանությանը վերաբերող առանցքային հարցեր՝ ինչպես ճիշտ  հաղորդակցվել, սովորել մտածել: Դասընթացները հաջողությամբ  ավարտածները՝ ոլորտի հմտություններին տիրապետելու համար կարող են սովորել Հայաստանի դիվանագիտական դպրոցում: Իսկ առայժմ առաջարկ-պահանջարկի գնահատման փուլն է:

Առաջինն ուսումնասիրության փուլն է. ինչ կա Հայաստանում, ինչ կարող ենք առաջարկել, դրսում ինչի կարիք կա և ով դրա կարիքն ունի: Մինչև այդ ինֆորմացիան չունենանք մեր աշխատանքն անիմաստ կլինի ,- նկատում է TSD ընկերության տնօրենն ու հավելում՝ – մեր այսօրվա ամենամեծ հնարավորությունն ինտելեկտուալ հարստությունն է որի համար գնացքներ ու ինքնաթիռներ պետք չեն,սահմաններն էլ արգելք հանդիսանալ  չեն կարող: Ինտելեկտուալ պոտենցիալը ճիշտ ներկայացնելն ու համապատասխան գործընկերներ գտնելն են մեր երկրի զարգացման  ամենակարևոր ու արդյունավետ ճանապարհը» :
Զրույցը ներկայացրեց՝

Տաթևիկ Սարգսյանը

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register