ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՈՂ ԷԿՈ ՇԻՇ

1

Քո շիշը մի օր կարող է սկսել քայքայվել, երբ ավարտես խմել միջի պարունակությունը: Ապրանքի դիզայնով զբաղվող իսլանդացի Արի Ջոնսոնի մտահղացումն է ստեղծել շիշ, որը իր տեսքը պահպանում է, քանի դեռ այնտեղ հեղուկ կա: Հենց շիշը դատարկվում է, ապա սկսում է ինքնաոչնչացման գործընթացը:  Այսօր պլաստիկ շշերի պարագայում օգտագործվում է նյութ, որը բնության մեջ քայքայվելու համար պահանջվում են հարյուրավոր տարիներ:

Այս նոր շիշը կստեղծվի ջրիմուռներից ստացված փոշուց: Երբ այդ փոշին խառնում են ջրի հետ, ապա ստացվում է դոնդողանման նյութ, որին կարելի է տալ ցանկացած տեսք: Նոր էկո շշից ջուր խմելը բացարձակ անվտանգ է, չնայած որոշ ժամանակ անց կարող է մի քիչ աղի համ գալ: Շիշը նույնիսկ կարելի է ուտել. այն ծովային ջրիմուռի համ ունի:

Այս պահին էկո շշի դիզայնը մի քիչ առաջ է անցել զուտ գաղափար լինելուց, բայց ստեղծողները առնվազն հույս ունեն, որ մարդիկ նույնպես կսկսեն իրենց լուծումների մասին մտածել:

Պլաստիկի արտադրությունը և օգտագործումը առաջացնում է զգալի բնապահպանական խնդիրներ: 2014 թվականին արտադրվել է 311 միլլիոն տոննա պլաստիկ, որի մեծ մասը այնուհետև հայտնվել է աղբանոցներում կամ օվկիանոսում:

Եթե ոչինչ չփոխվի, ապա 2050 թվականին օվկիանոսներում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ջուր: Միևնույն ժամանակ, պլաստիկի արդյունաբերությունը կօգտագործի աշխարհի նավթի 1/5 մասը:

Նման վիճակագրական տվյալները բավականին տպավորիչ են և ահազանգում են, որ այլընտրանքների մասին մտածելու ժամանակն է, քանի դեռ անդառնալի հետևանքներ չեն առաջացել:

Աղբյուրը՝ www.weforum.org 

Տիգրանուհի Գրիգորյան  

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register