ԻՆՉՈւԻԿ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ

2

«Ճամփորդն» այսուհետ կունենա հոդվածների շարք՝ «Ինչուիկ» խորագրով, որտեղ կանդրադառնա ու կբացատրի հաճախ կիրառվող այն տերմինները, որոնք  փոքր-ինչ անհասկանալի են մարդկանց որոշ մասին։

Շարքը որոշեցինք սկսել ներկա պահին ամենաքննարկվող թեմայից։ Օրերս պարզ դարձավ, որ մի շարք մարդիկ զրկվել են իրենց դիվանագիտական անձնագրերից, և համացանցի օգտատետերերը շատ ակտիվ քննարկում էին անձնագրի տերերի՝ դիվանագիտական անձնագիր ստանալու՝ իրավական հիմք ունենալու կամ չունենալու պատճառները։  Աղմկահարույց էր Հենրիխ Մխիթարյանի, Քոչարյան ընտանիքի՝ մասնավորապես՝ երգչուհի հարսի, մի շարք այլ մարդկանց դիվանագիտական անձնագիր ունենալը, ու համացանցով մեկ արդարացիորեն նույն հարցն էր կրկնվում․ «Ինչո՞ւ են դիվանագիտական անձնագիր ստացել, ո՞րն էր օրինական հիմքն ու աշխատանքի մեջ ինչպե՞ս են օգտագործել»։

Նախ, եկեք հասկանանք՝ ի՞նչ է դիվանագիտական վիզան։ Ըստ դիվանագիտական ծառայության ՀՀ օրենքի՝ անձնագրեր կարող են կրել ՀՀ նախագահը, ԱԺ պատգամավորները, վարչապետը, կառավարության անդամները, սահմանադրական դատարանի նախագահը, վճռաբեկ դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի անդամները, կենտրոնական բանկի նախագահը, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների) նախագահները, մարզպետները (Երեւանի քաղաքապետը), դիվանագետները: Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաեւ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներին, օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետի ամուսնուն, ինչպես նաեւ մինչեւ 21 տարեկան չամուսնացած եւ խնամքի տակ գտնվող երեխաներին՝ դիվանագետի հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:

Օրենքում նշված է, որ առանձին դեպքերում դիվանագիտական անձնագրեր կարող են տրվել այլ անձանց՝ ՀՀ նախագահի թույլտվությամբ:

Ստացվում է, որ այս անձնագրերը որոշակի արտոնություններ են տալիս մարդկանց՝ երկրից ելքերի ու մուտքերի դեպքում, բայց այս անձնագրով նրանք անձեռնմխելիություն չեն  ստանում, ուղղակի օգտվում են դիվանագիտական անձնագրի առավելություններից։ Բայց օրենքում շատ հստակ նշված են սահմանումները՝ ինչպես ինքներդ կարող եք տեսնել, ստացվում է, որ էլի խախտումներ են արվել՝ ծանոթ-բարեկամ-խնամի տարբերակով  լավություններ անելու շնորհիվ։

Հիմա անձնագրերն արդեն կորցրել են իրենց վավերականությունը,  և դրանցից էլ չեն օգտվի մարդիկ, որոնք, կարծես թե, դիվանագիտական անձնագրի կարիք առանձնապես չունեին։ Թե ովքեր կստանան նոր անձնագրեր՝ հավանաբար կիմանանք ավելի ուշ։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register