ԻՆՉՈՒ՞ Է ԱՂՄԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Ամերիկյան վերլուծական և հետազոտական Stratfor ընկերությունը, որին նաև անվանում են նաև «ստվերային Կենտրոնական հետախուզական գործակալություն» հրապարակել է 2016 թ. երկրորդ եռամսյակի կանխատեսումները: Ըստ այդ տվյալների, Ադրբեջանը տարվա առաջիկա երեք ամիսների ընթացքում պատրաստվում է իրականացնել էսկալացիա, կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, փորձելով հասարակության ուշադրությունը շեղել ներքին տնտեսական դժվարություններից: Սակայն, ըստ կանխատեսումների, պատերազմը դժվար թե դառնա լայնածավալ. Ռուսաստանը և Թուրքին կփորձեն ազդել երկու երկրների միջև իրականացող բանակցությունների վրա՝ իրենց դաշնակիցների միջոցով:
Միջազգային քաղաքագետները ևս Ադրբեջանի նման քայլերը կապում են երկրում տիրող անկայուն և ոչ բարենպաստ տնտեսական իրադրության հետ:
Ադրբեջանի նախագահը չի կարող զսպել մանաթի արժեզրկումը, որի հետևանքով ալիևյան կլանի վերահսկողությունից դուրս են գալիս որոշ քաղաքական ուժեր: Իսկ ինչպես հայտնի է, ճգնաժամը հաղթահարելու լավագույն միջոցը պատերազմն է: Այլ հարց է, թե Ադրբեջանը որքանով է ճիշտ հաշվարկել այդպիսի ռիսկի հետևանքները:
Ադրբեջանի համար պատերազմը մեծ ռիսկ է, որը սպառնում է գործող իշխանութանը, քանի որ Ադրբեջանում ավարտվում է տնտեսության ոսկե ժամանակաշրջանը: Նավթի էժանացումը մեծ հարված է հասցնում տնտեսությանը և Ադրբեջանը մտնում է նոր շրջափուլ:
New York Times-ի մեկնաբանությամբ, Ադրբեջանի ֆինանսական խոշորագույն աղբյուրը՝ նավթը ցամաքում է, ինչը նաև անմիջական ազդեցութուն կունենա ադրբեջանական սպառազինական հնարավորությունների վրա:
Արարատ Սարգսյան