ԻՆՉՈ՞ւ ԼԻԲԵՐԱԼԻԶՄԸ ՁԱԽՈՂԵՑ

2

Լիբերալիզմը վերջին 400 տարիների ընթացքում ամենահաջողված գաղափարն է: Վերջին դարաշրջանում լիբերալիզմն այնքան մեծ հաջողությունների է հասել, որ մրցակիցներին քշել է պատերազմի դաշտից: Սակայն հիմա, ըստ Նոտր Դամ համալսարանի դասախոս Պատրիկ Դենինի, այն քայքայվում է, քանի որ խառնվում է ամբարտավանության և ներքին հակասությունների հետ:

Լիբերալիզմի վերջնալույսի փլատակները կարելի է տեսնել ամբողջ աշխարհում, հատկապես՝ ԱՄՆ-ում: Հավատի հիմնաքարերը, կարելի է ասել, քանդվել են: Հնարավորությունների հավասարությունից առաջացել է նոր մերիտոկրատիկ (սոցիալական համակարգ, երբ մարդիկ հաջողության հասնում են իրենց կարողությունների, այլ ոչ թե հարստության և սոցիալական դիրքի շնորհիվ) արիստոկրատիա, որը ունի նախորդ արիստոկրատիայի անտարբերությունը՝ առանց ազնվության պարտավորվածության: Դեմոկրատիան վերածվել է թատրոնի, իսկ տեխնոլոգիական առավելությունները աշխատանքային ոլորտների կրճատման պատճառ են դառնում: Ըստ Դենինի՝ «Լիբերալիզմի կոչերի և և իրականության միջև տարբերությունը այնքան մեծ է, որ այդ սուտը այլևս չի  ընդունվում»: Սրա վառ ապացույցն է, որ 1000 մասնավոր ինքնաթիռներ տանում են իրենց ուղևորներին Դավոս, որպեսզի քննարկեն «մասնատված աշխարհում միասնական ապագա ստեղծելու» թեման:

Լիբերալիզմը այս պարագայում օգտագործվում է իր փիլիսոփայական, ոչ թե հանրահայտ իմաստով: Շատ քաղաքական տեսություններ բանավիճում են, որ լիբերալլիզմը բաժանվել է երկու անկախ ուղղությունների՝

  • Դասական լիբերալիզմ, որի հիմնական ուղղությունը անկախ շուկան է,
  • Ձախ լիբերալիզմ, որը կենտրոնացած է քաղաքացիական իրավունքների վրա:

Նրանք ունեն ընդհանրություն: Լիբերալիզմը փիլիսոփայություն է, որը թելադրում է ամեն ինչ՝ դատարանի որոշումից մինչև կորպորացիաների պահվածքը:

Երկու ուղղություններն էլ ըմբռնում են, որ մարդիկ իրավունքների կրող են, որոնց պետք է տալ հնարավորինս մեծ տարածք իրենց երազանքներն իրականացնելու համար: Կառավարության նպատակն այդ իրավունքների ապահովումն է: Համակարգի լեգիտիմությունը հիմնված է համաձայնեցված մեծահասակների միջև «սոցիալական պայմանագրի» ընդհանուր հավատի վրա: Բայց այս ամենն առաջացնում է պարադոքս: Երբեմն շուկայի արդյունավետության, իսկ երբեմն անհատական իրավունքների անվան տակ ազատ հոգին մեխանիկորեն քանդում է ժառանգած ավանդույթները և տեղական սովորությունները: Այն պետության ընդլայնման համար ավելի լավ պայմաններ է ստեղծում, քանի որ հանդես է գալիս որպես շուկայի ստեղծող և իրավապահ մարմին:

Լիբերալիզմն ունի մտավոր ավանդույթների մեծ շրջանակ, որը ապահովում է առաջացած հարցերի համար տարբեր պատասխաններ: Այն կարողանում է ինքն իրեն փոփոխել ու անդրադառնալ ներքին խնդիրներին: Օրինակ՝ 19-րդ դարում Ամերիկայում կային բազմաթիվ խնդիրներ, որոնք այսօր նույնպես սկսում են գլուխ բարձրացնել: Բայց շատ ռեֆորմերներ, որոնք աշխատում էին լիբերալ ավանդույթներով, լուծում էին այդ խնդիրները:

Ճիշտ է, որ վերջին տարիներին լիբերալիզմի վիճակը վշտալի է: Աշխարհը դեռ շատ բան ունի սովորելու ազատության մասին անցյալի հասկացություններից, ինչպիսիք են ինքնատիրապետումը և անձնազոհությունը: Լիբելաիզմի ամենամեծ թշնամին ոչ թե մասնատվելն է, այլ հնացած ագահությունը:

«Ինչու՞ լիբերալիզմը ձախողեց», ոչ թե մահախոսական է, այլ գործողության կոչ, արթնացի՛ր քո խաղի համար, հակառակ դեպքում դա կանի մեկ ուրիշը:

Տիգրանուհի Գրիգորյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register