ԻՆՉՈւ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՊԱՐՏԱԿԱՆ ՉԵՆ ԾՆՈՂՆԵՐԻՆ

2

 Երեխաներ ունենալով՝ մենք ներդնում ենք մեր զգացմունքները, ժամանակն ու ֆինանսական միջոցները՝ հույս ունենալով, որ ինչ-որ ժամանակ  անց դրանք կփոխհատուցվեն: Ոմանց սպասելիքներն արդարանում են, ոմանցը՝ ոչ: Բայց մի հարց այդպես էլ մնում է անպատասխան՝ արդյոք երեխաները պարտավոր են համապատասխանել մեր չափանիշներին, հոգ տանել մեր մասին կամ վերադարձնել մեր ներդրած ժամանակի ու միջոցների «տոկոսները»:

Անմարելի պարտք՝ պարգևած կյանքի համար

Եթե անկեղծ, ապա այնքան էլ պարզ չէ, ինչու է երեխան պարտավր ծնողներին իր կյանքի համար: Իրականում ոչ մի ծնող չի հարցնում երեխային՝ ուզում է նա արդյոք ծնվել այդ երկրում, այդ պահին, այդ պայմաններում: Ուստի ստացվում է, որ պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են ծնողները: Ու մի բան էլ, «պարգևած կյանք» արտահայտությունը ենթադրում է անշահախնդրություն, ոչ թե «պարտքով տրված», «վաճառված», կամ «ծառայությունների մարտուցման նպատակով պայմանագրով տրամադրված»: Կյանքն իսկապես անգին նվեր է ծնողների կողմից, բայց դա ամենևին  էլ չի ենթադրում փոխադարձ պատասխան:

Ժամանակի և միջոցների «ծախս»

Ծնողներրը կերակրում են, հագցնում, սովորեցնում, բուժում իրենց երեխաներին, որովհետև պարտավոր են: Երբ ծնողները սիրում են իրենց երեխաներին, նրանք դա անում են իրենց ցանկությամբ, ոչ թե որովհետև ստիպված են: Որոշ ծնողներ սա ներկայացնում են որպես իսկական սխրանք՝ ասելով «Դու չես պատկերացնում, թե մենք ինչերից ենք հրաժարվել, որպեսզի քեզ ոտքի կանգնեցնենք»: Իհարկե, երեխան չի պատկերացնում: Ավելին, նա անգամ չի պատկերացնում, թե իրեն ինչու են ունեցել: Նա նաև չի պատկերացնում, ինչի համար են զանազան խմբակները, իրերը… Հաճախ ծնողները ոչ միայն հաշվի չեն առնում երեխայի կարծիքը, այլև չեն էլ հետաքրքրվում դրանով: Նրա վրա ժամանակ ու միջոցներ են ծախսում՝ առաջնորդվելով միայն իրենց հայացքներով ու պատկերացումներով:

Ծնողները գիտեն՝ որն է ավելի լավ

Անգամ 5 տարեկան երեխան ընտրության իրավունք ունի՝ գնալ զբոսնելու բակ, թե այգի, հագնել եղնիկներով սվիտեր, թե գծավոր, նախաճաշին բրինձ ուտել, թե վարսակի փաթիլ: Բայց կյանքում երեխան հաճախ ստիպված է բավարարվել ծնողների ցանկություններին ենթարկվելով. գնալ այնտեղ, որտեղ մոտ է, հագնել այն, ինչ մայրիկի ձեռքն առաջինն է ընկել, և ուտել այն, ինչ հայրիկն ամենաշատն է սիրում: Որպես արդյունք, երեխան մեծանում է առանց ընտրություն կատարելու փորձառության:

Մեծական կյանքում «կենացները քաղցրանում են»

Ծնողները սկսում են որոշել ոչ միայն երեխաների հետաքրքրությունները, այլև մասնագիտությունն ու անգամ համապատասխան զուգընկերոջը: Այն, որ երեխան հենվում է բացառապես ծնողների կարծիքի վրա՝ ոչ  թե ծնողների ձեռքբերումն է, այլ ավելի շուտ՝ նրանց բացթողումը:  Ամեն ծնող պետք է հիշի, որ իրենց երեխան առաձին մարդ է, որն ունի իրճանապարհը, իր ընտրությունն ու սխալներ գործելու իր իրավունքը: Եվ մեծանալով նա ամենևին  էլ պարտավոր չէ վճարել պարտքերը: Սիրե՛ք և հոգ տարեք ձեր երեխայի մասին՝ փոխարենը ոչինչ չակնկալելով: Գուցե այդ ժամանակ նրա մոտ բնական ցանկություն առաջանա հոգ տանել ձեր մասին: 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register