ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄԵԶ ԿԱՌԱՎԱՐՈւՄ ԶԼՄ-ՆԵՐԸ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՎ ԳՈՎԱԶԴԸ

Քարոզչության մեթոդների հանրագիտարան. թե ինչպես են մեզ կառավարում ԶԼՄ-ները, քաղաքական գործիչները և գովազդը
Քաղաքական գործիչների և լրագրողների հնարքները բացահայտելը մտավոր սպորտի հետաքրքիր ձև է: «Ուղեղների լվացման» դեմ պաշտպանվելու համար պետք է գիտակցաբար նման տեղեկատվության աղբյուրների հետ կապը կտրել: Օրինակ, բավական է դադարել հեռուստացույց նայել 1-2 շաբաթ, որպեսզի մեր գիտակցությունը վերականգնվի: Դրանից հետո ավելի ուշադիր ես դառնում, սկսում ես քարոզչության նշույլները ավելի լավ նկատել:
Եթե ձեզ պետք է օբյեկտիվ տեղեկություն, ապա գնացեք գիտական գրադարան: Իսկ եթե ուզում եք գովազդի և քաղաքական քարոզչության բաժին ստանալ, ապա միացրեք հեռուստացույց կամ թերթ կարդացեք: Ահա մի քանի մեթոդներ, որոնք օգտագործում են մեր ենթագիտակցությունը կառավարելու համար:
Անոնիմ հեղինակություն
Ապացուցված է, որ ազդեցություն ունենալու ամենալավ տարբերակը հեղինակությունների օգնությանը դիմելն է: Նրանք կարող են լինել կրոնավորներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ և այլն: Անունը չի բացահայտվում, հղում է արվում տարբեր գիտական հետազոտությունների, հաշվետվությունների և այլ նյութերի, որոնք անհրաժեշտ են ավելի մեծ հավաստիություն հաղորդելու համար: Օրինակ՝ «Բրիտանացի գիտնականները պարզել են…», «Բժիշկները խորհուրդ են տալիս»: Ի՞նչ գիտնականներ, ի՞նչ բժիշկներ, ի՞նչ աղբյուր: Նման կերպ հաղորդվող տեղեկավությունը հիմնականում լինում է կեղծ: Աղբյուրը անհայտ է, հետևաբար լրագրողը ոչ մի պատասխանատվություն չի կրում:
Ամենօրյա պատմություն
Ամենօրյա պատմություններն օգտագործվում են, որպեսզի մարդկանց համար սովորական դառնա ինչ-որ իրավիճակ, որը հիմնականում կրում է բացասական, ժխտական բնույթ: Օրինակ, եթե մարդկանց պետք է սովորեցնել դաժանության, արյան, տարատեսակ չարությունների, ապա հաղորդավարը հանգիստ դեմքով և հանդարտ ձայնով ձեզ պատմում է տարատեսակ դեպքերի մասին: Մի քանի շաբաթ հետո հասարակության համար նման թեմաները դառնում են սովորական, գալիս է հարմարվելու հոգեբանական ազդեցությունը:
Նման մեթոդ հետսովետական երկրներում են շատ կիրառում, երբ հերթական ցույցերի, մասսայական անկարգությունների կանխարգելման համար կառավարությունը բռնի մեթոդներ է կիրառում, ծեծում երեխաների, կանանց, ծերերի, ձերբակալումներ իրականացնում: Հաջորդ օրը եթերով այս մասին խոսվում է առանց էմոցիաների, հանդարտ ձայնով՝ հասարակության վրա թողնելով այնպիսի տպավորություն, թե նման հավաքներ ոչ մի նշանակություն չունեն:
Հացադուլ
Ընտրազանգվածի վրա զգայական, իսկ կառավարության վրա հոգեբանական ազդեցություն թողնելու արդյունավետ միջոց է: Ընտրում են լավ առողջությամբ երիտասարդներ, որոնք բարձր վարձատրության դիմաց հացադուլ են կազմակերպում ինչ-որ հանրային վայրում: ԶԼՄ-ներն այս մասին բարձրաձայնում են, անընդհատ մեղադրանքներ են հնչում ռեժիմի, կազմակերպության կամ կոնկրետ ինչ-որ անհատի դեմ: Այս քայլին դիմակայել բավականին դժվար է, եթե այն գրագետ է կազմակերպված, քանի որ ղեկավարությունը այնուամենայնիվ պիտի արձագանքի այդ պահանջներին:
Բռնի՛ր գողին
Նպատակն է խառնվել ձեզ հետևողներին: Այս մեթոդը օգտագործում են վարկաբեկելու համար, երբ մեղավորները, զգալով ձախողումը, առաջինն են աղմուկ բարձրացնում և ուղղում հանրության ուշադրությունը այլ ուղղությամբ:
Շեղել խոսքով
Այս մեթոդն օգտագործվում է, երբ պետք է նվազեցնել առաջնայնությունը կամ ինչ-ոչ իրավիճակի վերաբերյալ բացասական վերաբերմունք առաջացնել: Օրինակ, անընդհատ գովելով ինչ-որ անհանտի, նրա կարողությունների մասին անընդհատ դիֆերամբներ երգելով, կարելի է այդ մարդու հանդեպ բացասական վերաբերմունք ձևավորել, իսկ մեղադրել նման իրավիճակում հնարավոր չէ, քանի որ խոսվել է միայն դրականի մասին: Այս մեթոդը օգտագործում են նաև այն ժամանակ, երբ «տեղեկատվական աղմուկի» ստեղծման անհրաժեշտություն կա, այսինքն՝ երկրորդական տեղեկատվության շնորհիվ պիտի շեղել ուշադրությունը:
Զգացմունքային ռեզոնանս
Այս մեթոդը բնութագրվում է նրանով, որ հանրության մոտ փորձում են ստեղծել համապատասխան տրամաբանություն՝ միևնույն ժամանակ տարածելով քարոզչություն: Զգացմունքային ռեզոնանասը օգնում է թուլացնել հոգեբանական պաշտպանությունը, որը մարդը փորձում է կառուցել, որպեսզի իրեն մեկուսացնի քարոզչությունից և գովազդից: Այս մեթոդի առաջին կանոնը ասում է, որ պետք է դիմել ոչ թե ուղեղին, այլ զգացմունքներին: Ռացիոնալ պայմաններում անհատը կարողանում է հակափաստարկների համակարգ մշակել, որպեսզի պաշտպանվի «ուղեղի լվացումից»: Իսկ եթե քարոզչությունը լինում է զգայական մակարդակի վրա, իր գիտակցության կարգավորումից դուրս, ապա ոչ մի ռացիոնալ հակափաստարկ չի աշխատում:
Այստեղ մեծ կարևորություն ունի զգացմունքներով վարակվելու հատկությունը; Այն առավել շատ արտահայտվում է ամբոխի մոտ: Ամբոխի մոտ տեղի է ունենում զգացմունքներով վարակում և զգացմունքների ինտենսիվացում: Իսկ բոլորը գիտեն, որ մարդը, դառնալով ամբողխի մի մաս, տրվում է կրքերին:
Բումերանգի էֆեկտ
Սա այն միջոցն է, որը հաճախակի է կիրառվում: Իրենց մրցակցի նկատմամբ հալածանք կազմակերպելով՝ իշխող օղակները հասարակության շրջանում առաջացնում են խիղճի և համակրանքի զգացողություն: Նույնը սկսվում է, երբ իշխանությունները սկսում են պայքարել ինչ որ խոսակցությունների դեմ, քանի որ այդ խոսակցությունների նկատմամբ վստահությունը շատանում է:
Լուսապսակի ազդեցություն
Այս մեթոդը հիմնված է այն հոգեբանական հատկության վրա, որ մարդիկ միշտ հակված են մտածել կեղծ անալոգներով: Կա երկու տարածված սխալ կարծրատիպ՝
- «Կողքս-ուրեմն միասին»: Այս ֆենոմենի արդյուքնում հայտնի կամ բարձրաստիճան մարդու հետ գտնվելը տվյալ անձին բարձրացնում է մյուսների աչքերում:
- Ինչ-որ ոլորտում հաջողության հասած մարդու հանդեպ առաջանում է վստահություն, որ նա կարող է հաջողության հասնել այլ ոլորտներում նույնպես:
Առաջնայնության էֆեկտ
Դոկտոր Գոբբելսի շնորհիվ ժամանակակից քարոզչության մեջ մի կարևոր սկզբունք է սկսել օգտագործվել: Այն մարդը, ով աշխարհին առաջին բառն է ասում, միշտ ճիշտ է: Հետագայում հոգեբանները պարզել են, որ այն թեկնածուն, որը քարոզարշավի ընթացքում առաջինն է վստահաբար իրեն հաղթող ներկայացնում, ավելի մեծ հանրային աջակցություն է ստանում: Այսինքն, եթե այդ թեկնածուի տեղեկությունն ավելի արագ է հասնում ընտրողներին, քան մրցակիցներինը, ապա նա հաղթող է լինում:
Ներկայության էֆֆեկտ
Այս մեթոդը սկսել են օգտագործել նացիստական քարոզչության ժամանակ: Սա հնարքների ամբողջություն է, որը հնարավորություն է տալիս իրականության պատրանք ստեղծել: Այսինքն՝ կեղծել իրավիճակ, ըստ որի լրագրողը թեժ մարտերի ժամանակ է հաղորդում նորությունները կամ ամեն ինչ տեղի է ունենում հենց այդ ժամանակ: Նման պատրանքը մեզ էմոցիոնալ ազդեցություն է ունենում հասարակության վրա:
Տեղեկատվական շրջափակում
Այս մեթոդի միջոցով ԶԼՄ-ներին արգելվում է կամ սահմանափակվում հակառակ կողմի կարծիքի արտահայտումը: Շատ հաճախ իշխանությունները ինչ-որ խնդրի վերաբերյալ տեղեկատվության արտահոսք չեն թողում, ապա արդեն որպես փաստ, առանց այլընտրանքի մատուցում են հասարակությանը: Քանի որ այդ թեման հասարակությանը շատ է հետաքրքրում, ապա տարածվում է միայն իշխանության համար հարմար տարբերակը:
Միջնոդների օգտագործում
Այս մեթոդը հիմնված է երկու փաստերի վրա:
- Միջին վիճակագրական քաղաքացու կարծիքի ձևավորման վրա ազդեցություն ունեն ոչ թե մասսայական քարոզչական արշավները և մեդիաները, այլ հասարակության շրջանում տարածված խոսակցությունները:
- Մարդու վրա արդյունավետ ազդեցություն է թողնում իր կողմից հեղինակություն համարվող անձանց կարծիքը:
Ստացվում է, որ ոչ պաշտոնական միջանձնային հարաբերություններն ավելի կարևոր են, քան պաշտոնական մեդիաները:
Ինչպե՞ս է դա ստացվում: Երբ անհատը լսում է ինչ-որ նորություն, ապա նա դեռ չգիտի, հավատա դրան թե ոչ և ենթագիտակցաբար, ինչու չէ, նաև գիտակցաբար, նա խորհուրդ է փնտրում իր շրջապատից: Ամենայն հավանականությամբ, դրանք այն մարդիկ են, ովքեր կարծիքի առաջնորդ են, ում կարծիքը հեղինակություն է: Հենց նրանք էլ կարևոր դեր ունեն հասարակության կարծիքի ձևավորման մեջ:
Տիգրանուհի Գրիգորյան
Շարունակելի…