ԻՆՉՊԵՍ Է ԻԼՈՆ ՄԱՍԿԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈւՆՈւՄ ԻՐ ԸՆԿԵՐՈւԹՅՈւՆՈւՄ

4

Վերջերս շատերն են խոսում Իլոն Մասկի մասին: Հիշեցնենք, որ նա Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիրն է: Իսկ վերջերս նոր ծարգիր է ներկայացրել, համաձայն որի՝ Լոս Անջելեսում ստորերկյա թունել է կառուցվելու՝ արագընթաց տրասնպորտի համար:

Նա շատ յուրօրինակ մոտեցում ունի իր ընկերության աշխատակիցների ընտրության հարցում: Կարծու՞մ ես խելացի ես: Իսկ կարո՞ղ ես պատասխանել նրա հարցին:

SpaceX-ի հիմնադրման ժամանակ Իլոն Մասկն անձամբ էր հարցազրույցներ անցկացրել սկզբի 1000 աշխատակիցների հետ և շարունակում էր անել այդ հետագայում նույնպես: Նա բոլորին տալիս էր հետևյալ հարցը. «Կանգնած եք Երկրի մակերևույթին: Քայլում եք մեկ մղոն հարավ, մեկ մղոն արևմուտք և մեկ մղոն դեպի հյուսիս: Հայտնվում եք հենց նույն կետում: Որտե՞ղ եք»:

Չնայած նրան, որ կան այս հարցի պատասխանը գտնելու մի քանի մոտեցումներ, կա երկու պատասխան: Առաջինը, որը հիմնականում ինժիներներն են ճիշտ գուշակում, ասում է, որ գտնվում եք Հյուսիսային բևեռում: Եթե այնտեղ կանգնեք, գնաք մեկ մղոն հարավ, հետո մեկ մղոն արևմուտք, ապա՝ հյուսիս, կկազմեք եռանկյուն, որը ձեզ հետ կբերի նորից Հյուսիսային բևեռ:

Եթե այս հարցին ճիշտ են պատասխանում, Իլոն Մասկը հարցնում է, թե է՞լ որտե՛ղ է դա հնարավոր: Երկրորդ պատասխանը Հարավային բևեռն է: Այնտեղ Երկիրը ունի մեկ մղոն շրջագիծ: Պիտի քայլեք մեկ մղոն հարավ, որպեսզի հասնեք այդ շրջանագծին, ուրվագծեք այդ մեկ մղոն երկարությամբ շրջանագծի ճանապարհը և վերադառնաք մեկ մղոն հյուսիս՝ ձեր ճանապարհի սկզբին: Քչերն են կարողանում երկրորդ հարցին պատասխանել:

Բարեբախտաբար, Մասկը ոչ այնքան ուշադրություն է դարձնում ճիշտ պատասխանին, որքան պատասխանողի անալիտիկ կարողությանը, թե ինչպես է նա կարողանում մշակել տեղեկատվությունը և խնդիրներ լուծել:

Հաշվի առնելով SpaceX-ի նպատակը՝ մարդկանց ուղարկել Մարս, աշխատակիցները պիտի կարողանան խնդիրների միջով իրենց ճանապարհը գտնելու մասին մտածել և փնտրել նոր լուծումներ:

Մասկը շատ է քննարկել աշխատակիցներ համալրելու մասին խնդիրները: Նա նշել է, որ հաճախ է հարցնում, թե որն է եղել ամենադժվար խնդիրը, որը թեկնածուն հանդիպել է իր կյանքում և ինչպես է այն լուծել: Այս հարցի շնորհիվ կարողանում ես պարզել, թե արդյոք թեկնածուն իր վրա է վերցրել ծրագրի խնդիրը և լուծումը, թե՞ եղել է ավելի մեծ խմբի անդամ: Այն մարդիկ, ովքեր իրենք են լուծել խնդիրը, գիտեն թե ինչպես են դա արել, գիտեն բոլոր մանրամասները:

Տիգրանուհի Գրիգորյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register