ԻՆՉՊԵՍ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՆՈՐ ՏԱՐԻՆ

3

Տոնական փողոցներ, ամեն անկյունում տոնածառներ, նվերների փնտրտուքներ, շնորհավորանքներ, կորպորատիվ երեկոներ, մանկական ներկայացումներ, նոր հագուստ, սպասումներ…

Մեկի համար Ամանորն ամենակարևոր տոներից է, մյուսի համար ամենավատը, իսկ երրորդն ասում է, որ այդ գիշերը այնպիսին է, ինչպիսին մնացածը: Ովքե՞ր են այս մարդիկ, ինչու՞ են այդպես վերաբերում այս տոնին, ի՞նչ անել նրանց համար, որպեսզի իրենց լավ զգան մինչ Նոր Տարին, ընթացքում և հետո:

Մաս առաջին. ՄԻՆՉԵՎ

Մինչև տոնական երեկոն մարդկանց կարող ենք բաժանել երեք պայմանական խմբերի՝

Խումբ 1. «Անհամբեր սպասում եմ»

Արդեն դեկտեմբերի 1-ից ուրախ տրամադրությամբ արթնանում եք ամեն օր, իսկ օր օրի այն ավելի է բարձրանում: Առաջինն եք զարդարում տոնածառը, տոնի հետ կապված ամեն մանրուքի վրա ուշադրություն եք դարձնում, գնում եք ամենանորաձև խաղալիքները: Տոնական սեղանը պիտի լի լինի բազմազան սննդով, կապ չունի տանը, թե ռեստորանում: Վարսավիրանոցի հետ նախապես պայմանավորվածությունը կա, իսկ տոնական հագուստը գնել եք մի քանի ամիս առաջ: Վերջին երկու շաբաթը ուրախ հուզական տրամադրությամբ նվերներ եք պատրաստում բոլորի համար, իսկ դրամապանակի արագ նիհարելը համարում եք նորմալ, չէ՞ որ Նոր Տարի է:

Խումբ 2. «Երանի շուտ գա անցնի այս Նոր Տարին»

Կարող եք Նոր Տարի բառակացակցությանը շատ հոմանիշներ գտնել՝ պարտականություն, հիասթափություն, խաբեություն, հոգնածություն… բայց ամենակարևորը՝ սթրես: Ձեզ կարող են նյարդայնացնել ամանորյա տոնական հաղորդումները, գործնական հանդիպումները տոներից հետո տեղափոխելը, շնորհավորական բացիկները: Փորձում եք խուսափել տոներին նախապատրաստվելու աշխատանքներից կամ դրանք կիսեք մեկ ուրիշի հետ: Դուք ամեն օր մտածում եք, որ դեռ նվերներ չեք գնել, չգիտեք ինչ հագնել և այլն:

Խումբ 3. «Իսկ մեզ համար տարբերություն չկա»

Դուք այս ողջ խառնաշփոթի հետ կապ չունեք: Ասենք թե Նոր Տարի է… Մյուս օրերից ոչնչով չի տարբերվում: Դուք ոչ մի պլան չունեք, քանի որ ձեզ շատ հաճախ չեն էլ հրավիրում: Եթե անկեղծության էլիկսիր խմեք, ինքներդ ձեզ, և միայն ձեզ, կարող եք խոստովանել, որ այս տոնը ձեզ համար նույնպես կարևոր է, որ կցանկանայիք ամեն ինչ այլ կերպ լիներ, բայց չգիտեք, թե ինչպես դա կազմակերպել: Բայդ դուք հիմա մենակ եք, և միակ ծանոթ տարբերակը՝ ժխտելն ու պաշտպանվելն է:

Ահա մի քանի տարբերակ, ինչպես կազմակերպել, որ մինչև Նոր Տարին ավելի  հետաքրքիր լինի.

– ռոմատիկ երեկո այլ քաղաքում սիրելիի հետ

– ճամփորդել

– 23,45 այցելել ծանոթներին, ովքեր ձեզ չեն սպասում, բայց ուրախ կլինեն տեսնել

– ամանորյա ծրագրով ռեստորան գնալ

– կեսգիշերին մեկ շիշ շամպայն խմել կենտրոնական տոնածառի հետ և սկսել նկարահանել բոլոր անցորդներին,  որպեսզի պատրաստեք Youtube-ի համար տեսահոլովակ և դառնաք համացանցի աստղ,

– մեքենայով քշել դատարկ քաղաքով

– զարդարել սիրելիի տան մոտի ծառերից մեկը և շնորհավորել նրան

– նամակ գրել Ձմեռ պապին և սոցկայքերով ուղարկել 1000 աղջիկների: Նրանցից մեկը կարող է պատասխանել, որ պատրաստ է իրականացնել ձեր ցանկությունները

– միայնակ տատիկների համար տորթ պատրաստել և հյուրասիրել

– Ձմեռ պապի շորեր հագնել և երեխաներին ուրախացնել, կարելի է նաև այլելել մանկատուն

– այցելել քեզ համար հաճելի և հիշողություններ առաջացնող վայրեր, շամպայն խմել ամեն մեկում, նամակներ թողնել այլ մարդկանց, ովքեր կայցելեն այդ վայրեր:

Կարող եք փորձել այս ցանկով առաջնորդվել կամ օգտագործել ձեր մտքերը, բայց կարևորն այն է, որ դուք պետք է դարձնեք այդ գիշերը ձեզ համար անմոռանալի: Դուք կարող եք ստեղծել հրաշքը՝ հասարակ կամ ոչ, մեծ կամ փոքր, կարևոր չէ ընդհանրապես: Նվիրե՛ք ձեզ այն, ինչի կարիքը ունեք, ուրախացրե՛ք այն մարդկանց, ովքեր ձեզ համար կարևոր են: Մեծ տոնը այն չէ, որ սեղանին պարտադիր խորտիներ լինեն, կարևորը լինեն այլ փոքրիկ հրաշքներ, որոնք ընդհանրապես դրանից կախված չեն:

Մաս երկրորդ. ՏՈՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Նոր Տարին յուրօրինակ տոն է, որի ընթացքում հետադարձ հայացք ենք գցում և ամփոփում նախորդ տարին: Այս պարագայում մարդկանց պայմանականորեն բաժանենք հետևյալ ենթախմբերին.

Խումբ 1. «Ամեն ինչ արդեն եղել է կամ արդեն ոչինչ չի լինի»

Դուք ապրում եք անցյալի մասին հիանալի հիշողություններով: Հենց այդ փաստն էլ խանգարում է ձեզ տեսնել հնարավորությունները և այսօրվա կամ վաղվա կողմից ուղարկված նվերները: Պատճառը նրանում է, որ դուք ամեն ինչ համեմատում եք անցյալի հետ, իսկ սպասումները շատ փոքր են: Ստացվում է, որ պիտի համեմատել երաժշտությունը և գրականությունը, բայց պետք է դադարել անհամեմատելի երկու հասկացությունները համեմատել իրար հետ: Պետք է համեմատել ձեր երազանքները և նպատակները անցյալում և հիմա: Գտնել դրանց միջև տարբերություններ, իսկ հետո մտածել, թե ինչպես բավարարել այսօրվա պահանջները, ինչպես հասնել այսօրվա նպատակներին: Հետո սկսել գործել և իրականացնել քայլեր նպատակներին հասնելու համար: Կնկատեք տարբերությունը:

Խումբ 2. «Ամեն ինչ դեռ առջևում է կամ եղել է, բայց այնպես չէ, ինչպես պետք է»

Սա շատ մեծ խումբ է: Առաջին հայացքից այս մարդիկ իրար նման չեն, բայց նրանց միավորում է մի բան, բոլորն էլ ներկա իրավիճակի հետ չեն ցանկանում համակերպվել, այն իրենց չի բավարարում: Նրանք բոլորը ապրում են ապագայով, բայց միևնույն ժամանակ բաժանված են երկու խմբի, մի մասը հավատում է հրաշքներին, իսկ մյուսը մասը հավատում է իր ուժերին:

Առաջին խումբը հույս ունի, որ իրենց հետ կկատարվի այն, ինչի մասին երազում են, կամ էլ մի բան, որը ավելի լավն է: Մյուսը խծումբը անում է ամեն ինչ, որպեսզի այն պատահի: Բայց քանի որ երկու խմբերի մոտ էլ ամեն ինչ միայն ապագայի համար է, ապա այսօրվա և վաղվա համար ունեն միայն «սպասումը»:

Խումբ 3. «Ամեն ինչ կլիներ, եթե…»

Այս խմբի մարդիկ միշտ փնտրում են ներկա իրավիճակի համար մեղավորներ: Այստեղ նույնպես կա երկու խումբ՝ ովքեր մեղադրում են ուրիշներին, և ովքեր մեղադրում են իրենց: Այս խումբը ոչնչով ավելի մոտ չէ այսօր գործելու գաղափարին քան նախորդ խումբը: Նրանք ժամանակից դուրս են, երեկ, այսօր, վաղը, միշտ մեղավորներ են փնտրում, բայց չեն հարցնում թե ինչ անել:

Խումբ 4. «Ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի»

Դուք հստակ տեսնում եք, թե որտեղ եք այսօր, ինչի եք հասել և դա ձեզ համար բնական է և ճիշտ: Դուք ինքներդ եք դրան հասել: Դուք ամենամոտն եք այսօր գործելու գաղափարին: Ի՞նչն է պակաում: Մի փոքր հրաշք և թեթևություն, մի փոքր խենթություն:

Իսկ հիմա հարց, որը վերաբերում է բոլորին, ինչպե՞ս անել, որ լավ լինի ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ:

Ինչպե՞ս ճիշտ և կոնստրուկտիվ հավասարակշռության գալ: Բաժանենք երեք մասի.

  • Ես արել եմ…. Այստեղ գրում նք մեր ձեռքերով սարքած (հասած) բոլոր լավ և վատ բաները
  • Ինձ համար արել են մյուսները … Այստեղ նշում ենք այն ամենը, ինչ ստացել ենք ուրիշներից
  • Ձմեռ Պապը (ճակատագիր, Աստված…) ինձ համար… Այստեղ նշում ենք այն իրադարձությունները, որոնք մեր վերահսկողությունից դուրս են տեղի ունեցել:

Եթե կենտրոնանանք միայն այս երեքից մեկի վրա, ապա կյանքի պատկերացումը մի փոքր թեք կլինի: Իսկ դա ուղակիորեն ազդում է մեր վիճակի և կայացնելիք որոշումների վրա: Ոչ պակաս կարևոր է իմանալ հաճելի փաստերի աղբյուրի մասին, որպեսզի լինենք շնորհակալ, իսկ բացասականի աղբյուրի մասին՝ որպեսզի լինենք նախապատրաստված:

Մաս երրորդ. ՏՈՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Բոլորը սկսում են երազանքներ պահել: Իսկ ի՞նչ խմբերի բաժանենք այս մարդկանց:

Խումբ 1. «Թող ամեն ինչ այլ կերպ լինի»

Խումբ 2. «Երանի ոչինչ չփոխվի»

Խումբ 3. «Թող այս մի քանի բանը փոխվեն, իսկ մնացածը՝ ոչ» կամ 1 և 2-ից պատրաստված վինեգրետ

Բոլորը երազանք պահեցին, շամպայն խմեցին, տոները անցան, արդեն ամսի 1, 2, 3 անցան… Ե՞վ: Մեր մտքերը, հավասարակշռված դատողությունները անցան, ջնջվեցին հիշողությունից, իսկ հավատը, որ Ձմեռ Պապին մի բան կնվիրի, հալչում է՝ օրգանիզմից ալկոհոլի պարունակության նվազմանը զուգահեռ:

Մոլորակը պարուրում է թեթև տխրություն: Երազանքները վերջացան, բոլորը վերադառնում են իրենց իրականություն: Ինչպե՞ս անել, որ հետո նույնպես ամեն ինչ լավ լինի:

Wishlist-ի մասին լսե՞լ եք: Դա Եվրոպայում և Ամերիկայում ընդունված երևույթ է, երբ հարսանիքից կամ ծննդից առաջ մարդիկ գրում են ցանկալի նվեների ցանկ է, որպեսզի մարդիկ նվիրեն այն, ինչ անհրաժեշտ է:

Մենք կգրենք եռակի ցանկությունների ցանկ՝ մեզ համար, մյուսների համար և, իհարկե, Ձմեռ Պապի համար:

  • Ես կանեմ…
  • Մյուսներին կխնդրեմ…
  • Ձմեռ Պապին կխնդրեմ…

Ինչու՞ հենց այսպես: Որովհետև երբ պատասխանատվությունը բաժանում ենք մասերի, բեռը այդքան ծանր չի լինում և ավելի իրատեսական է դառնում:

Իհարկե, այլ մարդիկ հնարավոր է չհամաձայնվեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրը, բայց այս պարագայում ձեզ մոտ չի առաջանա տպավորություն, որ ձեզ ինչ որ բան պարտական են, իսկ մերժման դեպքում դեռ դուք ինքներդ և Ձմեռ Պապը կաք: Իսկ եթե երազանքների իրականացմանը անցնեք հենց տոներից հետո, ապա էներգիայով լեցուն կլինեք:

Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ ցանկից մի բան կատարելու դեպքում մյուս երազանքները ավելի իրատեսական կլինեն և ավելի մեծ եռանդով կսկսեք դրանք իրագործել:

Տիգրանուհի Գրիգորյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register