ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄԵԶ ԿԱՌԱՎԱՐՈւՄ

1

Հաշվի առնելով, որ մեր գիտակցությունը և ենթագիտակցությունը կառավարում են գովազդի և մեդիայի միջոցով, իսկ մեթոդները զանազան են, մենք ներկայացնում ենք մեր հետազոտության հաջորդ մասը:

Կլասիֆիկատորներ

Հոգեբան Գորդոն Օլլպորթը ասում էր, որ ցանկացած լեզվի իմաստը կայանում է նրանում, որ այն օգնում է տեղեկության այս աղմուկին դասակարգել և բաժանել կատոգորիաների: Լեզվի հենց այն ֆունկցիայի միջոցով էլ հնարավոր է լինում ինչ-որ բանում համոզել: Եթե մենք ինչ-որ օբյեկտի անուն ենք տալիս, ապա այս կամ այն կերպ ընդգծում ենք նրա այս կամ այն հատկությունը՝ առանց ուշադրություն դարձնելու նրա մյուս բնութագրիչների վրա: Այն, թե ինչպես է տվյալ օբյեկտը նկարագրվում, և ձևը, թե ինչպես է այն ներկայացվում, ուղղորդում է մեր մտքերը և հուզական ռեակցիաները ինչ-որ որոշակի հունով: Կլասիֆիկատորների միջոցով ներկայացվող օբյեկտները կամ իրադարձությունները, տեղեկությունը, ֆորմատավորվում է այնպես, որ պոտենցիալ քարոզչության երնթարկվողները այդ տեղեկությունը ընդունում են: Դրանք առաջին հերթին բառեր են, որոնց միջոցով ներկայացվում են սեփական «դրական և կառուցողական տեսանկյունները»: Երկրորդ, այդ «հակադրվող բառերը» միտված են մրցակցին բացասական տեսանկյունից ներկայացնելուն:

Մեկնաբանություններ

Նպատակն է այնպիսի կոնտեքստի ստեղծումը, որում մարդու մտքերը գնան անհրաժեշտ ուղղությամբ: Փաստի մասին տեղեկությունը ուղեկցվում է մեկնաբանությամբ, որը առաջարկում է մի քանի խելամիտ տարբերակ: Այստեղ կարևոր է, որ անհրաժեշտ տարբերակը լինի ամենահավանականը: Հաղորդավարի, բանախոսի հաղորդագրությունը կարող է թվալ օբյեկտիվ այն առումով, որ այն չունի համաձայն լինելու կամ չլինելու ոչ մի նշույլ, սակայն նրա լեզվի ինտոնացիան, բազմանշանակ ընդմիջումները, դեմքի արտահայտությունը հաճախ կարող են այնպիսի ազդեցություն ունենալ, ինչպիսին հեղինակային կարծիքը:

Փաստի արձանագրում

Շատ լրատվամիջոցներ ներկայացնում են ցանկալի իրականությունը որպես կատարված փաստ: Սրա իմաստը նրանում է, որ մարդիկ հակված են մտածել, որ առանց կրակ ծուխ չի լինում, հետևաբար ինչ-որ հիմքեր կան նման բան ասելու համար: Իսկ դա արդեն հասրակության մոտ տրամադրություն է ստեղծում: Նման քարոզչությունը շատ հաճախ ներկայացնում են որպես սոցիալական հարցումների արդյունք: Սա հասարակության կողմից քննադատության ենթարկվելու հավանականությունը նվազեցնում է:

Սուտ նմանություն

Մարդու համար հոգեբանական ամենավտանգավոր ծուղակներից է նմանություններով մտածելու հակումը՝ իր մտածելակերպի մեջ կեղծ լոգիկայով հաջորդականություններ ստեղծելը: Մարդկանց մեծամասնությանը բնորոշ է մտածելակերպի այն ոճը, որը ենթարկվում է տրամաբանական կապերին՝ պատճառ և հետևանք: Այդ կապերը բանականությանը ենթարկվում են և հասկանալի են, հետևաբար դրանք օգտագործելը բավականին հեշտ է:

Հետադարձ կապ

Մարդիկ, որոնք մասնակցում են ինչ-որ միջոցառման, բավականին հաճախ փոխում են իրենց կարծիքը՝ կախված սցենարից: Համեմատած պասիվ դիտորդների հետ՝ նրանց կարծիքը ավելի շատ է փոփոխության ենթարկվում: Սա հաստատվել է նաև շատ գիտական փորձերի արդյունքում: Պատրանքը, թե ինչ-որ բանի մասնակցում ես, քննարկում, ավելի ուժեղ է ազդում կարծիքը փոխելու վրա, քան պասիվ դիտորդի կարգավիճակը: Այդ իսկ պատճառով ժամանակակից ԶԼՄ-ները հաճախ են օգտագործում հետադարձը կապը՝ զանգ տաղավար, հեռախոսով պատասխանի ընտրություն և նման այլ քայլեր:

Կողքից շրջանցում

Հարցումների արդյունքում պարզվել է, որ շատ հաճախ, մարդիկ չեն լսում հաղորդումներ, որոնք հակասում են իրենց կարծիքին: Սա հոգեբանական պաշտպանության մեխանիզմ է, որը մարդում մոտ պահպանում է ներքին հավասարակշռությունը: Այդ իսկ պատճառով նախընտրական քարոզարշավների ժամանակ հազվադեպ է մեծ քանակով նոր ընտրողների կարողանում ներգրավել, այն հիմնականում ուղված է արդեն գոյություն ունեցող էլեկտորատի ամրապնդմանը: Հետևաբար, հաջողության հասնելու համար, պիտի կարողանալ ստիպել, որ իրեն լսեն: Պետք է նաև կարողանալ լսարանի բացասական նախատրամադրվածությունը ճեղքել, որպեսզի կարողանան մարդկանց վրա ազդեցություն ունենալ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բի-Բի-Սի ընկերությունը Գերմանիայի մասին հաողդումների ժամանակ սկսեց եղանակաի տեսություն ներկայացնել: Զինվորականների, հակամարտող կողմերի քաղաքական և բարոյական կողմնորոշումների նկատմամաբ անտարբերությունը, թվերը, որոնք իմաստ չուներ կեղծել, պիտի օգնեին տարածել ԲԻ-Բի-Սի-ի հավաստի լուրերի մասին տպավորությունը: Նման քայլերը, որոնք նախատեսված էին քարոզչության աղբյուրի անկողմնակալության և օբյեկտիվության պատրանքի ստեղծմանը, գնալով շատանում էին և բարդանում: Հիմա դա մեկ ամբողջական համակարգ է: Օրինակ, ներկայացնում են ինչ-որ չափով հայտնի կամ հեշտ ստուգվող տեղեկություն, որը համեմված է քարոզչությամբ:

Ուշադրության շեղում

Քարոզչության համար կաևոր է մարդու հոգեբանական դիմադրության կասեցումը: Այդ իսկ պատճառով, ըստ մասնագետների մեծամասնության կարծիքի, ցանկացած քարոզչություն պիտի կազմված լինի զվարճանքի, տեղեկատվության և համոզիչ բաղադրիչների համադրությունից: 1960-ական թվականներին պարզեցին, որ ինչ-որ ուղղության կամ կարծիքի դեմ ուղղված հայտարարությունները ավելի արդյունավետ են լինում, եթե նրանց ժամանակ հայտնի և սիրելի երաժշտություն է հնչում: Այդ ժամանակ հասարակության մի մասը դժվարությամբ է հակառակ մտքերի մասին մտածում: Թերթերը սկսեցի կարևոր նորությունները համեմել դեղին մամուլով և բամբասանքներով:

Իրադարձության «ականատեսներ»

Զգացմունքային ռեզոնանաս ստեղծելու համար շատ հաճախ օգտագործում են պատահական անցորդների, որոնց խոսքից էլ ձևավորվում է համապատասխան մտավոր և զգացմունքային նյութը: Մեծ ազդեցություն են թողնում ծերերը, լացող երեխաները, երիտասարդ հաշմանդամները:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register