ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ ԴԵՊՐԵՍԻԱՆ

16

The New York Times- հայտնել է, որ ամերիկացի հոգեբանները պարզել են, թե ինչով է օգտակար դեպրեսիան: Այդ մասին գրել է նաև «Մենք որոշումներ ենք կայացնում» գրքի հողինակ Ջոնախ Լերերը:

Դարվինը, որը նույնպես ունենում էր դեպրեսիաներ, տառապանքների անհրաժեշտության  համար ժամանակին գիտական հիմք էր ապահովել:

«Ցանկացած տեսակի ցավ և տառապանք, եթե երկար են տևում, առաջացնում են դեպրեսիա և թուլացնում ակտիվությունը, բայց միևնույն ժամանակ նրանք հարմարեցված են, որպեսզի կենդանի արարածները պաշտպանված լինեն ցանկացած խոշոր և անսպասելի փորձանքից»: Ըստ Դարվինի՝ երբեմն ճնշված հոգեվիճակն է ստիպել կենդանիներին ընտրել ամենահարմար գործունեության ձևը:

Դեպրեսիայի գաղտնիքը ոչ թե նրանում է, որ այն գոյություն ունի, քանի որ միտքը, ինչպես և մարմինը, ապահովագրված չէ անսարքություններից: Իսկական պարադոքսը նրանում է, թե ինչու է այն այդքան տարածված: Եթե շիզոֆրենյայով տառապում է բնակչության 1%-ը, ապա դեպրեսիայի վիճակ կա 7%-ի մոտ: Այս ախտանիշի կայունությունը և այն փաստը, որ այն հավանաբար ժառանգական բնույթ ունի, մեծ մարտահրավեր են նետում Դարվինի տեսությանը: Պարզ չէ, թե ինչու է էվոլյուցիան թույլ տալիս ժառանգել հիվանդություններ, որոնք կխանգարեն սերունդների պահպանմանը:

Գոյություն ունի դեպրեսիայի մասին այլընտրանքային տեսակետ. իսկ եթե այն ունի գաղտնի դրական ֆունկցիա, որի բուժումը դեղերի միջոցով միայն ավելի վատացնում են իրավիճակը: Վիրջինյան համալսարանի հոգեբան Էնդի Թոմպսոնը հետաքրքրվում է էվոլյուցիայի հետ կապված հոգեբանությամբ, այսինքն մարդու գիտակցության առանձնահատկությունները փորձում է բացատրել գլխուղեղի պատմական զարգացման միջոցով:

Դեպրեսիան սկսում է մտածելու գործընթացից, որը կոչվում է ռումինացիա: Դա կպչուն մտքերի մասին անընդհատ մտածելն է: Սա ստիպում է մարդկանց կենտրոնանալ մի մտքի վրա և վատ տրամադրությունը շարունակվում է: Այս գործընթացը առաջացնում է մտածելու կարողությունների անկում, հիշողության վատացում և այլն: Այսինքն մտավոր էներգիայի անիմաստ ծախս է:

Սակայն Թոմպսոնը և իր գործընկեր Էնդրյուզը, հիմնվելով էվոյլուցիոն տեսության վրա, ենթադրում են, որ ռումիացիան ունի ինչ-որ դրական ֆունկցիա: Այն հիմնականում ինչ-որ կոնկրետ հարվածին արձագանք է, և այս դեպքում, մտորումները օգնում են նոր կենսակերպին հարմարվել և դասեր քաղել:

Դեպրեսիայի հիմնական ախտանիշներից է հաճույք ստանալու անկարողությունը, հետաքրքրության կորուստը սննդի, սեքսի, շփվելու հանդեպ, որը հնարավորություն չի տալիս մտքերից տրվելու: Դեպրոսիայի ժամանակ գլխուղեղի այն հատվածն է ակտիվանում, որը ուշադրության համար է պատասխանատու, իսկ ինչքան ուժեղ է դեպրեսիան, այնքան շատ է այն ակտիվանում: Այս հատվածի աշխատանքը նպաստում է անալիտիկ մտածելակերպի զարգացմանը:

Էնդրյուզի և Թոմփսոնի կարծիքով՝ դեպրեսիան միջոց է, որը խթանում է անալիտիկ մտածելակերպի զարգացումը և առաջացած խնդրի լուծման վրա կենտրոնանալուն նպաստում: Եթե դեպրեսիան չլիներ, մենք դժվար թե կարողանայինք դժվար իրավիճակներից լուծում գտնել: Իր հիվանդներից մեկին՝ երիտասարդ ուսուցչի,  Ջոնախ Լերերը առաջարկել էր վերլուծել աշխատատեղում առաջացած խնդիրները և լուծում գտնել: Երբ նրանք միասին վերլուծել էին իրավիճակը և որոշումը կայացվել էր, հաճախորդը սկսեց իրեն ավելի լավ զգալ:

Էնդրյուզի և Թոմփսոնի հրապարակումը Psychological Review ամսագրում 2009 թվականին կիսեց հոգեբանական հասարակության կարծիքները: Մի մասը համարում էր այն դեպրեսիայի վերաիմաստավորման նոր սկիզբ, իսկ մյուս մասը՝ անխոհեմ տեսաբանություն:

Ըստ հեղինակների բարդությունը կայանում է նրանում, որ մարդկանց ստիպեն հարմարվել հուսահատության դառը լուծույթի հետ, քանի որ, չնայած այն հանգամանքին, որ ցավը օգտակար է, ցավից խուսափելու ցանկությունը մնում է ամենաուժեղ բնազդը:

Տիգրանուհի Գրիգորյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register