ԻՆՉ  Է «ԳՈւԺՈւՄ»  ՏԱՐԻՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ

2

 Կանանց նորաձև  սանրվածքները 2018-ին

Ցանկացած կին ժամանակ առ ժամանակ սանրվածքի և ոճի փոփոխության կարիք է զգում: «Դեղին շունն» այդ մասին քաջատեղյակ է: Կանանց կյանքում վարսահարդարության  ունեցած դերակատարության ու նշանակության մասին գիտենալով, 2018 թվականը մի քանի նոր սանրվածք է առաջարկում՝ զուգահեռաբար պահպանելով մինչ այժմ  նորաձև դիտարկվողները: Ճաշակի օրենսդիրներն այս տարի շեշտը դրել են մազերին բնական տեսք հաղորդելու վրա:Այլ կերպ ասած, սանրվածքն այս տարի պետք է ունենա այնպիսի տեսք, որ առաջին հայացքից թվա, թե դրանց ամենևին էլ վարսահարդարի ձեռք չի դիպել:

Ամենանորաձև գույները կամ չինարեն՝ տղամարդկանց համար

Այս տարի ևս նորաձև է համարվում վարսերի 3D ներկումը, որը գնալով ավելի մեծաթիվ կանանց է դուր գալիս: Այս տեխնոլոգիայի կիրառման դեպքում ստացվում է շատ ոճային ու բնական էֆեկտ:Կախված նրանից, թե քանի գուներանգ ու ինչ երանգավորում եք ցանկանում ստանալ, դուք կարող եք ընտրել Օմբրեի, Շատուշի, Բալայաժի ու Ֆլամբոյաժի տարբերակները: Եթե Օմբրեի դեպքում գունային անցումը բավականին կտրուկ է, ապա Շատուշի դեպքում՝ ճիշտ հակառակը: Բալայաժի ու Ֆլամբոյաժի դեպքում ձեր մազերը կունենան 3-ից 5 երանգ:

Նորաձև կարճ սանրվածք

Նորաձևության 2018թ.-ի  միտումները կոտրում են շատերի մոտ ձևավորված այն կարծրատիպը, թե կարճ սանրվածքը կանացի չէ: Եթե դուք այն երջանիկներից եք, ում դեմքի ձևի հետ կարճ սանրվածքը սազում է, ապա ձեր բախտն ուղղակի բերել է: Կարճ սանրվածքը ոչ միայն նորաձև ու գրավիչ է, այլև շատ պրակտիկ ու հարմար խնամքի համար:Եթե ցանկանում եք ունենալ կարճ մազեր, կարող եք ընտրել «Կառեի» տարբեր տեսակները: Առավել համարձակները կարող են կարճ սանրվածքը համադրել երկար, դեմքի վրա ընկնող կամ կտրուկ վեր բարձրացված  գլամուրային մազափնջի հետ: 2018-ի կարճ սանրվածքի ալտերնատիվ ցանկում ներկայացվում է նաև «Գրանժ» ոճը, որը փխրուն ու փոքր-ինչ անփույթ ձևավորման տեսք է հաղորդում մազերին:

1

Նորաձև սանրվածք՝ միջին երկարության մազերի համար

Միջին երկարության սանրվածն ինչպես միշտ շարունակում է մնալ ամենատարածվածը աղջիկների ու ցանկացած տարիքի կանանց համար: Շերտավոր կտրվածքների շնորհիվ հնրավոր է լիովին փոխել ոճը, պահպանելով ձեր մազերի հիմնական երկարությունը: Միջին երկարության մազերը հարմար են նաև դասական, ուղիղ ու կրեատիվ, վերին շերտերի փխրուն տեսք հաղորդող «Կառեի» համար:Կարող եք կիրառել նաև «Բոբ» ու «Բոբ-կառե»  կտրվածքն իր տարբեր դրսևորումներով:Եթե ցանկանում եք ձեր կերպարին  փոքր-ինչ կտրուկ երանգ հաղորդել,ընտրեք ասիմետրիկ կտրվածքներ: Այս դեպքում ասիմետրիկ «Բոբը» ու «Կառեն» կարող են դառնալ ձեր ընտրությունը: «Գրանժ» ոճը ևս կիրառելի է միջին երկարությամբ մազերի համար: Նրանք ովքեր ունեն միջին երկարության ուղիղ մազեր, սակայն երազում են գանգուր մազեր ունենալու մասին, կարող են կիրառել քիմիական ու բիոգանգրացման եղանակը (завивка):

3

Նորաձև սանրվածք՝ երկար մազերի համար

Երկար մազերի համար առաջարկվում է «Կասկադ» կոչվող կտրվածքը: Այս կտրվածքին նախապատվությունը տվողների համար   կարևոր է ճիշտ ձևի ընտրությունը: Վարսահարդարը պետք է  հաշվի առնի ոչ միայն ձեր դեմքի ձևը, այլև  մազերի երկարությունը, խտությունն ու կառուցվածքը:Այս տարի երկար մազերի հետ նորաձև կհամարվեն տարբեր չափի ու ձևի մազափնջերը՝ «չոլկաները». հավասար, շետավոր, ուղիղ, ասիմետրիկ…Երկար մազերի համար հարմար են նաև ասիմետրիկ ու բազմաբնույթ շերտերով կտրվածքները: Եթե պատրաստ եք փորձարկումների և ձեր հոգին վառ փոփոխությունների կարիք ունի, ապա ուշադրություն դարձրեք նորաձև, ասիմետրիկ կտրվածքներին  և «երկհարկանի» սանրվածքներին, որոնք այս սեզոնի ամենավառ թրենդն են համարվում:Կարող եք փորձել նաև ալիքային տարբեր սանրվածքներ, դրանով իսկ հաճախակի փոփոխելով ձեր ոճը: Կարող եք ընտրել փափուկ և թեթև գանգուրներ, հստակ «քանդակված» ալիքներ, մեղմ, անփույթ, հանգիստ ալիքներ: Նորաձև են նաև ուղիղ արմատներով ու գանգուր ծայերով մազերը:

4

Տաթև Սարգսյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register