ԻՆՉ ԳԻՏԵՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ

1

Հունիսի 16-ից 17-ը Երևանում՝ ԵՊՀ-ում տեղակայված ISTC (Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների) կենտրոնում անցկացվեց «Թվապատում-2017»  երկօրյա մեդիակոնֆերանսը: 2015 թվականից ի վեր՝ սա նմանատիպ 4-րդ կոնֆերանսն էր: Վերջին՝ «Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» վերնագրված լրագրողական կոնֆերանսն անցկացվել էր 2016 թվականի դեկտեմբերին: Կոնֆերանսի  թեման այս անգամ մեդիա մենեջմենթն էր. մեդիայի հաջողության գաղտնիքները թվային միջավայրում, մեդիայի փոփոխվող դիմագիծն ու գործառույթները, մոնետիզացիայի նոր միջոցները, ժամանակակից մեդիա հարթակների ձևավորման ու բրենդավորման արդյունավետ եղանակները, լրատվամիջոց-սոցիալական մեդիա համագործակցությունը:

Բացման խոսքով հանդես եկան կոնֆերանսի կազմակերպիչներից` «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» տնօրեն Նունե Սարգսյանը և Դեբորա Գրիզերը` ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրենը: Ելույթներով հանդես եկան ինչպես Հայաստանյան մեդիա դաշտի ներկայացուցիչները, այնպես էլ` մասնագետներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից:

2

Կոնֆերանսի  ընթացքին հետևած «Ճամփորդը»  ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ելույթներում հնչած ամենաուշագրավ մտքերը:

1. Եթե դուք օգտվում եք «gmail»-ից կամ «yandex»-ից անվճար, թվային հետք եք թողնում, տալիս եք ինֆորմացիա, որն էլ տվյալ ընկերությունները վաճառում են գովազդատուին: Նման օրինակներ միշտ էլ եղել են, խնդիրն այն է, որ լսարանը պետք է տեղեկացված լինի այդ մասին:

2. ԶԼՄ-ները սկզբնապես ստեղծվել են մեծահարուստների կողմից, ու ամենևին էլ տարօրինակ չէ, որ բոլոր երկրներում էլ օլիգարխներն ունեն իրենց սպասարկող մամուլը:

3. Բաժանորդագրությո՞ւն, թե՞ գովազդ: Մշտնջենական հարց է: Սակայն հետագայում նոր բիզնես մոդելներ էլ կստեղծվեն: Օրինակ` ԱՄՆ-ում թվային բաժանորդագրության հաջողված օրինակներ կան, որոնք, սակայն, անգամ տեխնոլոգիաների ծախսերը չեն փակում:

3

4. Լրագրողը պետք է իմանա, թե ԶԼՄ-ն ինչպես է գովազդից գումար աշխատում, որպեսզի խառնաշփոթ չառաջանա: Մենեջմենթի մասին գաղափար ունեցող լրագրողները գումար հայթհայթելու հարցում պետք է օգնեն խմբագրություններին:

5. Լրատվամիջոցը ճնշում է իր լրագրողին, երբ ընտրում է «քլիք» հավաքելու և դիտումներ ապահովելու այպանելի ճանապարհը: Բացի այդ, երբ լրատվամիջոցը որոշում է սոցիալական հարթակների միջոցով զարգանալ, պետք է հաշվի առնի այդ հարթակների պահանջները:

6. Եթե դուք խորհարարական լրատվամիջոցի տեր եք, ապա պիտի հաշվի առնեք, որ սպառողը թքած ունի, թե ձեր բաղադրատոմսի մեջ ինչ եք գովազդում: Միանգամայն այլ բան է քաղաքականությունը: Պարզից էլ պարզ է, որ սպառողները սպասում են անաչառ տեղեկատվության:

7. Գիտակից բաժանորդներն իրենցից մեծ ուժ են ներկայացնում: Օրինակ` «Նյու Յորք Թայմսի» դեպքում 2 միլիոն բաժանորդագիրներն ավելի մեծ ներուժ են, քան սոցիալական ցանցերի 120 միլիոն պատահական այցելուները: ԱՄՆ-ի վերջին ընտրությունների ժամանակ երևաց, թե քաղաքական գործչի համար որքան կարևոր է սոցիալական ցանցերի ակտիվությունը: Թրամփը 30 միլիոնից ավել հետևորդ ուներ «Թվիթերթում»: Ընտրարշավի ժամանակ մեծ էր դրա ազդեցությունը:

4

8. Աշխարհի ամենա-ամենա խմբագիրը Մարկ Ցուկերբերգն է: Հենց «Ֆեյսբուքն» է որոշում, թե որ նորությունները հայտնվեն ձեր «պատին»: Մինչդեռ շատերն այն համոզմանն են, թե իրենք տեսնում են բոլոր նորությունները:

9. ԱՄՆ-ում մարդկանց 46 տոկոսը նորություններին տեղեկանում է «Ֆեյսբուքից»: Հենց սոցիալական այս ցանցն էլ շատ տվյալներ է հավաքում ձեր մասին, նույնիսկ եթե Դուք ոչինչ էլ չեք ասում, ապա գլխի է ընկնում, քանի որ բազմաթիվ ալգորիթմներ ունի: «Ֆեյսբուքն» է առանձնացնում, թե ովքեր են ձեր ընկերները, ինչ եք Որոնում, ինչպիսին են ձեր քաղաքական, սեռային հակումները և այլն: Այս ամենը հաշվի առնելով էլ այն ձեզ ընդգրկում է այս կամ այն թիրախային խմբում, որի պատճառով էլ տեսնում եք այս կամ այն նորությունները:

10. Վարկած կա, ըստ որի մինչ 2020 թվականը ողջ մեդիան վիդոֆորմատով է լինելու, այնինչ հարցումները ցույց են տալիս, որ երիտասարդների զգալի մասը ցանկանում է տեքստ կարդալ, ոչ թե տեսանյութ դիտել:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register