ԻՆՉ ԵՆ ՈւԶՈւՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

2

Մենք հաճախ ենք սիրում կրկնել՝ երիտասարդները մեր հասարակության շարժիչ ուժն են: Իսկ ինչ է մտածում այդ շարժիչ ուժը հասարակության մասին, ինչ հոգսեր, խնդիրներ ու պահանջներ ունի: «Ճամփորդ»-ը՝ համատեղ Երիտասարդական Ուսումնասիրությունների Ինստիտուտի ներկայացնում է հուզող խնդիրների շուրջ հարցումների պատասխաններ՝ ինֆոգրաֆիկայի տեսքով:

Ըստ Երիտասարդական ուսումնասիրությունների իրականացրած «ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտության՝ ՀՀ երիտասարդների միայն 28%-ն է զբաղված:
Դրամական կամ ոչ դրամական եկամուտ բերող գործունեություն չունի հարցվածների 72%-ը:

Այս խմբից 24%-ը գտնվում է ուսումնական գործընթացում, 48%-ը չունի աշխատանք և չի գտնվում ուսումնական գործընթացում, նրանք փաստացի գործազուրկ են, բայց չեն դասվում գործազուրկների թվին, քանի որ աշխատանք չեն փնտրել հարցման պահին, իսկ ՀՀ պետական սահմանման համաձայն՝ գործազուրկ են այն երիտասարդները, ովքեր չունեն աշխատանք, չեն գտնվում ուսումնական գործընթացում և փնտրում են աշխատանք, այդպիսիք են հարցվածների 20%-ը:

1501226847

Տեքստը և ինֆոգրաֆիկան՝ Երիտասարդական Ուսումնասիրությունների Ինստիտուտի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register