ԻՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ՍԵՐՆ ԱՎԱՐՏՎՈւՄ Է…

2

«Ամեն ինչ ավարտված է»,- ասում ենք մենք ու բարձր գլխով հայտարարում հերթական անհաջող հարաբերությունների ավարտի մասին: Հարաբերությունների ավարտն այնքան սարսափելի չէ, որքան այն, որ դրանք իրականում չեն ավարտվում:

Քանի՞ անգամ եք վիճել ու հաշտվել ընկերոջ հետ, ասել, որ ամեն ինչ ավարտված է ու սպասել՝ երբ է նորից զանգելու, հանդուրժել վիրավորանքն ու հուսալ, որ դա պատահականության արդյունք էր, ոչ թե դիտավորություն… Բազմիցս: Շտապեմ հուսադրել՝ ավելի ծանր դեպքեր են լինում: Երբ ֆիզիկական բաժանությունն արդեն իրողություն է, սակայն հոգեբանական կախվածությունն ու կապվածությունը թույլ չեն տալիս առաջ անցնել և նոր առողջ հարաբերություններ ձևավորել:

Քանի՞ անգամ եք բացել զգեստապահարանն ու որոշել՝ այս զգեստը այլևս երբեք չեք հագնելու, «դա ՆՐԱՆ է հիշեցնում», կամ՝ ելակով պաղպաղակ այլևս չեք ուտելու, որովհետև «միասին գետի ափով քայլելիս այդ պաղապաղակից եք կերել»: Սրանք մանրուքներ են, որոնք ներքին տրավմաների արտահայտություն են, որոնք խանգարում են մեզ անցյալում թողնել անցյալն ու առաջ շարժվել:

Ինչպե՞ս հասկանալ, որ դուք անցյալում եք մնացել

1. Դուք միշտ նույն տիպի մարդկանց եք գրավում

Եթե ձեր ծնողներից մեկը հարբեցող է, և դուք անընդհատ գրավում եք խմիչքի հետ սեր ունեցող մարդկանց, ապա միգուցե այս երևույթների միջև կա՞պ կա: Կարևոր է վերլուծել ու հասկանալ, թե հատկապես ինչն է ձեզ ցավեցնում և համապատասխան վարքագիծ մշակել դրանից խուսափելու համար:

2.Դուք ունեք «աղավաղված ուրախություններ»

Սրանք այն ուրախություններն են, որոնք ժամանակին կարևոր են եղել Ձեզ համար, սակայն այժմ դրանք տանել չեք կարողանում, քանի որ դրանք կապված են Ձեր նախկին զուգընկերոջ հետ: «Աղավաղված ուրախությունները» կարող են լինել միասին այցելություն ինչ-որ վայր, սիրելի երաժիշտ կամ երաժշտություն, որևէ հագուստ և այլն:

3. Ոչ արդյունավետ հաղորդակցություն

Անհաջողղ հարաբերությունները կարող են հանգեցնել նրան, որ դրանցից հետո մարդը խնդիրներ ունենա հաղորդակցվելիս: Նեղացկոտությունն ու վիրավորանքը կարող են փչացնել ցանկացած նոր սկսված հարաբերություն:

4. Դուք միշտ նյարդային եք

Անհաջող հարաբերություններից հետո մարդը կարող է չափազանց զգայուն և նյարդային դառնալ: Կարևոր է շրջապատում ունենալ մարդկային մոդելներ, որոնց վարքագիծն ընդօրինակելի կլինի ձեզ համար: Փորձեք նրանցից սովորել՝ ինչպես հաղթահարել նյարդային վիճակն ու հայտնվել էմոցիոնալ կայուն իրավիճակում:

5. Ցածր ինքնագնահատական

Դուք սկսում եք չհարգել ինքներդ ձեզ: «Ինչպես կարող էիր կրկին սխալվել», «Ինչպե՞ս կարելի է անընդհանտ նույնը կրկնել», «Դու իսկական հիմար ես»… Այս ու նմանատիպ հարցեր հաճախ եք սկսում տալ ինքներդ ձեզ՝ հատկապես անհաջող հարաբերություններից հետո: Սա մոտավորապես նույնն է, որ անցյալը փակում է ձեզ որևէ փակ արկղիկում: Փորձեք դուրս գալ այդ արկղից և ընդունել, որ անցյալը չի կարող կառավարել ձեր ներկան:

6. Վստահության պակաս

Եթե ձեզ նախկինում ստել են, ապա հավանականությունը, որ հիմա էլ կստեն, մեծ է: Համենայնդեպս, դուք խորապես հավատում եք սրան: Իրականում, ամեն մարդ ու ամեն հարաբերություն յուրահատուկ է: Պետք է հիշել, որ «բոլորը նույնը չեն», մարդկանց վերաբերվել որպես անհատականություն, ոչ թե նախկին զուգընկերոջ բացթողումները տարածել նաև ներկա ընկերոջ/ընկերուհու վրա: Սա կօգնի ձեզ վստահել մարդկանց և կառուցել ավելի առողջ հարաբերություններ:

7. Անդադար հեռու եք վանում մարդկանց

Շատ մարդիկ սովորություն ունեն հեռու վանելու նրանց, ում իսկապես սիրում են: Սա կամ մանկական տրավմաների արդյունք  է, կամ անհաջող հարաբերությունների հետևանք: Սա կարող է լինել նաև լքված լինելու վախից՝ դուք վանում եք մարդկանց մինչև նրանք կլքեն ձեզ: Սա, իհարկե, պաշտպանական նշանակություն կարող է ունենալ, դուք կխուսափեք նոր տրավմաներից, բայց և երբեք չեք գտնի երջանկություն:

Ի՞նչ անել

Սովորաբար, երբ հարաբերություններն ավարտվում են, մարդիկ կարճ ժամանակ անց նոր զուգընկեր են գտնում: Սա կարծես հարաբերությունից հարաբերություն ցատկելու խաղ լինելի: Եթե դուք ժամանակ չեք հատկացնում ինքներդ ձեզ հասկանալու և առկա խնդիրների պատճառները հասկանալու համար, ապա միշտ ցատկելու եք հարաբերությունից հարաբերություն՝ անընդհատ ենթարկվելով նոր տրավմաների: Նոր զուգընկերոջ փնտրել պետք չէ միայն այն բանի համար, որ դուք սիրո, ուշադրության կարիք ունեն. չէ՞ որ լավ զուգընկեր գտնելն ամենևին էլ շտապ գտած զուգընկերը չէ: Եթե դուք սովորել եք ինչ-որ մեկին, երկար ժամանակ եք անցկացրել նրա հետ, ապա հարաբերությունների խզումն անխուսափելիորեն բերելու է էմոցինալ ոչ կայուն ֆոնի: Այդ պատճառով ձեզ ժամանակ է պետք, որ ինքներդ ձեզ հետ մնաք և դասավորեք, պլանավորեք ձեր կյանքը միայն ձեզ համար՝ առանց երկրորդ կողմի: Համարեք սա ներդրում հետագա երջանիկ հարաբերություններում:

Ազատվեք անցյալից, և ներկան անհամեմատ երջանիկ կլինի:

Տաթևիկ Սարգսյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register