ԻՄ ԵՐԵԽԱՅԻՆ ՀԱԼԱԾՈւՄ ԵՆ ԴՊՐՈՑՈւՄ. Ի՞ՆՉ ԱՆԵԼ

11

Երեխայի համար հաճախ դժվար է լինում պաշտպանել իր սահմանները, պատասխան տալ իրեն նեղացնողներին, հատկապես երբ նա մենակ է մնում մանկապարտեզում ընկերների հետ: Այդ պատճառով շատ կարևոր է, որ երեխայի կողքին լինեն խելամիտ մեծահասակներ, որոնց երեխան կվստահի և կպատմի, թե ինչ է կատարվել իր հետ: Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ երեխան  խնդիրների մեջ է ընկել՝ կօգնի հասկանալ մանկական հոգեբանը:

Մարիամ, 35 տարեկան

«Ծնողներս երբեք ինձ պաշտպան չեն կանգնել: Նրանք սիրում էին կրկնել՝ «Ինքդ գլուխ կհանես»: Նրանք խելացի, ինտելեկտուալ մարդիկ էին, բայց նրանց անտարբերույթունն իմ խնդիրների նկատմամբ շատ ավելի ահավոր էր, քան մեր հարբեցող հարեւանների վեճերը: Ես միայն տղաների հետ էի շփվում և որպես տղա էի մեծանում: Տղաներն ինձ իբրև աղջիկ չէին ընկալում. ես նրանց հետ հավասար էի»:

Հոգեբանի կարծիքը

Երեխաների համար չափազանց կարևոր է զգալ, որ ծնողներն իրենց կողքին են, որ նրանք կպաշտպանեն իրենց ցանկացած իրավիճակում: Երեխաներն անպաշտպան են ծնվում և չեն կարող անգամ ինքնուրույն ուտել կամ պաշտպանվել վտանգից: Նրանց կյանքն ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչպիսի մեծահասակ է իրենց կողքին գտնվում:

«Եթե նա հոգ կտանի իմ մասին, ես կապրեմ: Եթե հոգ չի տանի, ուրեմն՝ ոչ»,- այս ընկալմամբ են երեխաները մեծանում և զարգանում:

Նույնը կարելի է ասել և հոգեբանական կողմի մասին: Որպեսզի երեխան սովորի ինքնուրույն պաշտպանել իր տեսակնետները, նա պետք է փորձառու լինի այդ ոլորտում: Այս փորձը կարելի է ձեռք բերել այն դեպքում, եթե ծնողները պաշտպանեն իրենց երեխայի շահերը: Երեխան ընդօրինակում է այդ փորձն ու գործում դրա հիման վրա:

«Ինքդ գլուխ կհանես» արտահայտությունը խոսում է մեծահասակների անտարբերության մասին. սեփական խնդիրներով դիմել նրանց պարզապես անիմաստ է: Սարսափելի է անգամ մտածել, ինչ տեղի կունենա, եթե երեխան բախվի իսկապես լուրջ անախորժությունների (բռնություն, ոստիկանության հետ խնդիրներ, վատ միջավայր):  Ավելի մեծ տարիքում երեխան չի դիմի ծնողներին այսպիսի հարցերով, որովհետեւ ականջներում միշտ կհնչի՝ «Ինքդ գլուխ կհանես»:

Անահիտ, 28 տարեկան

Դպրոցում ես մշտապես անճոռնի ճուտիկի դերում էի՝ նիհար ու բոյով, մշտապես դուրս տված ճակատով: Խոսում էի կամաց՝ ամեն ինչից վախենալով: Դպրոցում ես ընկերներ չունեի, դասընկերներս ինձ ծաղրում ու նեղացնում էին: Կամ միջատներ էին գցում պայուսակիս մեջ, կամ այլ բան մոգոնում… Այդ պատճառով դպրոցը տանել չէի կարողանում. Հազիվ ավարեցի: Մորս ոչինչ չէի պատմում: Չգիտեմ՝ ինչու: Մեր տանն ընդունված չէր բողոքել. ես տեսնում էի՝ ինչպես է մայրս հոգնած գալիս աշխատանքից, ու այլեւս ոչինչ ասել չէի ուզում»:

Հոգեբանի կարծիքը

Հալածանքի դասական օրինակ, որը չափազանց տարածված է ժամանակակից դպրոցներում: Լավագույն բանը, որ կարող է անել մեծահասակը, իր երեխայի հետ կառուցել վստահության ու հարգանքի մթնոլորտ, երբ երեխան կգիտակցի, որ կարող է և պետք է դիմի ծնողին ցանկացած դժվար իրավիճակում: Մենակ այդ ամենից գլուխ հանել հնարավոր չէ, ավելին, կարող է հանգեցնել տխուր հետևանքների: Այս պարագայում ծնողը պարզապես պարտավոր էր պաշտպանել իր երեխային հաածանքներից:

Սուրեն, 31 տարեկան

Մինչեւ հիմա հիշում եմ «դաստիարակչուհուս», որը չափազանց ուժեղ հարվածում էր ձեռքերիս: Ինչու՞, որովհետեւ ես ինչ-որ բան էի խզբզել խաղալիքի վրա: Նա անգամ մորս էր դժգոհել, այնպես որ, ինձ տանն էլ մի լավ նախատինք բաժին հասավ: Ես 5 տարեկան էի, բայց շատ լավ հասկանում էի, որ պատիժն անարդար է»:

Հոգեբանի կարծիքը

Ցանկացած հոգեբան կասի, որ երեխային խփելը բռնության դրսևորում է, անգամ եթե ցավ չկա: Բռնությունը միշտ չէ, որ ֆիզիկական է լինում: Հոգեբանական բռնությունը կարող է նույնքան վատ հետեւանքներ ունենալ մարդու համար, որքան ֆիզիկականը: Ծնողը պետք է պաշտապներ սեփական երեխային և դեմ դուրս գար ուսուցչուհուն: Այսպիսով նա կշահեր սեփական երեխայի վստահությունը: 

Սուրենը պատմում է, թե ինչպես է մեկ օրում ենթարկվել ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ հոգեբանական բռնության, կորցրել մոր նկատմամբ վստահությունը:

Մայրն այն մարդն է, որը միշտ պետք է լինի երեխայի կողքին: Երբեք թույլ մի՛ տվեք այլ մարդկանց նեղացնել կամ պատժել ձեր երեխաներին: Տանը կարելի է երեխային ասել, թե որն էր իր սխալը: Բայց մինչ այդ պետք է հասկանալ բոլոր մանրամասները, հակառակ դեպքում կստացվի այնպես, ինչպես Սուրենի պատմության դեպքում. երեխան միայն հասկացավ, որ ե՛ւ մայրը, ե՛ւ դաստիարակչուհին անարդարորեն պատժեցին իրեն: Մինչդեռ երեխային պետք էր հասկացնել, թե ինչն էր ինքը սխալ արել: Այսպիսի իրավիճակից հետո ես որպես մայր կխոսեի դաստիարակչուհու հետ, ոչ թե երեխայի:

Անահիտ, 25 տարեկան

Այն, թե ինչ  էր տեղի ունենում մեր մանկապարտեզում, միայն վերջերս հիշեցի՝ հոգեբանիս մոտ այցելության ժամանակ: Դա այնքան տրավմատիկ էր, որ լավ  նստվածք էր տվել իմ մոջ: Մեզ վախեցնում էին՝ ասելով, որ եթե ինչ-որ մեկը հանգստի ժամին  որեւէ բառ ասի, ստիպված կլինի ամբողջ ընթացքում տկլոր կանգնել բոլորի առաջ: Չեմ հիշում, որ որեւէ մեկը նման «մեղք » գործած լիներ,միայն հիշում եմ, որ սարսափում էի որեւէ բան արտաբերել, բարձը դնում էի գլխիս ու հազիվ շնչելով՝ սսկված պառկում:

Հոգեբանի մեկնաբանությունը

Սա դաստիարակչուհու կողմից հոգեբանական բռնության օրինակ է: Ի՞նչ անել, որ այն երեխայի մոտ տրավմայի չվերածվի: Ծնողները պետք է վստահություն ձեւավորեն իրենց երեխաների մոտ, որ նրանք ցանկացած խնդրով դիմեն իրենց: Սրան հասնելու համար պետք է առաջին հերթին.

  1. Լսել եւ հասկանալ երեխային:
  2. Երբեք չասել երեխային՝ «Սա էլ խնդի՞ր է», «Ինքդ գնա պատասխան տուր», « Ինքդ որոշիր»:
  3. Երբեք չդաստիարակել երեխաներին ուրիշների ներկայությամբ, առավել եւս թույլ չտալ, որ ուրիշները դրանով զբաղվեն: Սրանք պարզ կանոններ են, որ վստահություն կձեւավորեն ձեր եւ ձեր երեխաների միջեւ:

Եթե իրավիճակը դուրս է եկել զուտ մանկական «վիճաբանության» սահմաններից, ապա ծնողները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն:

  1. Դիմում գրեք դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենին՝ նշելով, թե ինչպես են վարվել ձեր երեխայի հետ եւ ինչ եք պահանջում դուք՝ հետագայում նման քայլերը բացառելու համար: Որպեսզի գործընթացն արագ լինի, իրավաբանները խորհուրդ են են տալիս միաժամանակ նամակ գրել նաեւ վերադաս մարմիններին՝ քաղաքապետարան, մարզպետարան, համապատասխան նախարարություն:
  2. Եթե երեխայի մարմնի վրա բռնության հետքեր կան, անհրաժեշտ է միանգամից դիմել ոստիկանություն, տանել հետազոտման, որպեսզի բռնության հետքերը ֆիքսվեն: Սրանք հետագայում կօգտագործվեն որպես ապացույց, որ ուսումնական հաստատությունում երեխայի նկատմամբ հակաօրինական քայլեր են արվել:
  3. Եթե ոստիկանությունը սահմանված ժամկետում քայլեր չի ձեռնարկում, պետք է դիմել դատախազություն՝ ոստիկանության անգործության հարցով զբաղվելու համար:

Ծնողները հաճախ մտածում են, որ այս ամենից հետո երեխան դասարանում կամ մանկապարտեզում կմեկուսացվի: Բայց սա այն դեպքն է, երբ պետք է խոսքերը գործողությամբ ապացուցել:

Համապատասխան գերազտեսչություններին գրավոր դիմելուց հետո ոսումնական հաստատություններում ստուգումներ կսկսվեն: Իսկ ցանկացած ստուգում ուսումնական հաստատության համար գլխացավանք է. նրանք կնախընտրեն հնարավորինս արագ լուծել խնդիրն ու ազատվել բոլոր գլխացավանքներից:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register