ԻՄ ԱՌԱՋԻՆ ԶԱՏԻԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ

ar

 Ցանկացած խնդրի առկայության դեպքում հայերը յուրօրինակ լուծումներ են գտնում, և դա  մեծապես օգնում է պատասխաններ ստանալ՝ անգամ անհնարին թվացող իրավիճակներում ։ Հայերին բնորոշ այդ հատկությունը առավելապես լավ է դրսևորվում հատկապես տոնական օրերին, ընդգծելով, շատ ավելի տեսանելի ու պայծառ  դարձնելով երևույթը։

Առաջին Սուրբ Զատիկն է, որ նշում եմ՝ արդեն Հայաստանի լիիրավ բնակչի կարգավիճակով: Ես շարունակում եմ հիանալ մեր համերկրացիների կողմից դրսևորվող հնարամտությամբ: Առաջին անգամ ես այստեղ եմ սովորել, որ  հավկիթը կարելի է ներկել սոխի կլեպով: Մեր հնարամիտ կանայք այդ գործի համար օգտագործում են․․․ տանն ունեցած հին զուգագուլպաները՝ դրանք նախապես հարմարեցնելով ու նախապատրաստելով «պրոցեսին»։

Հաճելի է դիտել, թե ինչ հաճույքով են մարդիկ նախօրոք գնում թարմ կանաչեղենն ու Զատկի տոնն ամբողջացնող գեղեցիկ խորհրդանիշները: Ու քանի որ բոլորս էլ շատ ենք սիրում համեղ ուտել ու նաև հյուրասիրել՝ Զատկի տոնը, չնայած ընտանեկան լինելուն, ևս անցնելու է հանդիպումներով ու հյուրընկալությամբ, քանի որ ամբողջ Հայաստանով մեկ մի մեծ ընտանիք ենք,և այս գեղեցիկ տոնը միմյանց հանդիպելու հավելյալ, գեղեցիկ շարժառիթ է։ Իսկ դե այս ամենում, անկախ մեր ճոխ սեղաններից ու հետաքրքիր զարդարումներից, ամենակարևորը հավատն է։ Իսկ այն ամուր է ու իսկական՝ վկան Ծաղկազարդը, հիմա արդեն նաև՝ մանուկների օրհնության օրը: Օր, երբ քաղաքը ծաղիկներով էր շնչում։

Այս տոները չէին լինի այսքան տպավորիչ ու վառ, եթե հավատքը դրանց մեջ տեղ չունենար։ Տոնական այս օրերին մարդկանց հայացքների մեջ ուրախություն ես տեսնում, աչքերում՝ փայլ, և ոչ մի տրտունջ՝ Զատիկին պատրաստվելու վերաբերյալ։ Բոլորը մեծ խանդավառությամբ են ընտրում կանաչեղենը, կամաց-կամաց գնում նաև հավկիթները: Կանանցից շատերն էլ հավանաբար արդեն  աչք են գցում դարակների վրա, որպեսզի ընտրեն այն զուգագուլպան, որը կօգնի հավկիթները ալ կարմիր ներկել։

Իսկապես գեղեցիկ օր է Սուրբ Զատիկը, իր կարևոր խորհրդով ու ասելիքով: Իսկ առավել գեղեցիկը՝ օրվա նկատմամբ մարդկանց  կողմից դրսևորվող սրտառուչ վերաբերմունքն է։ Ուրեմն՝ թող ընդունելի լինի, և օրհնվեն բոլոր ընտանիքները։

Շնորհավո՛ր Սուրբ Զատիկ։

Սիրով՝ ձեր Արիանա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register