«ԻԼՅՈւԶԻՈՆԻՍՏՆԵՐԸ» ՄՈԳՈւԹՅԱՆ ԵՐԵԿՈ

Հուլիսի 17-ին, ժամը 19:00-ին՝ ‹‹Նարեկացի›› արվեստի միությունում կցուցադրվի Ջ. Շեֆֆիլդի ‹‹Աստված լքել է այս հողը›› թատերական ներկայացումը: Մուտքն ազատ է:
Հուլիսի 18-ին, ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ռեժիսոր Ռոզլին Բոշի «Արձակուրդը Պրովանսում» ֆիլմի ցուցադրությունը: Մուտքն ազատ է:
Հուլիսի 18-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում տեղի կունենա «The Wolves»-ի համերգը: Տոմսի արժեքը՝ 1000 դրամ։
Հուլիսի 19-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում տեղի կունենա երաժշտական երեկո «D∆S ACOUSTIC TRIO»-ի հետ։ Տոմսի արժեքը՝ 1000 դրամ։
Հուլիսի 20-ին, ժամը 19։00-ին՝ «Համազգային Պետական Թատրոն»-ում կկայանա «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» ներկայացման պրեմիերան։ Տոմսերի արժեքը՝ 2000, 2500, 3000 դրամ։
Հուլիսի 20-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում կկայանա «Another Story» խմբի համերգը։ Տոմսերի արժեքը՝ 1000, 2000 դրամ։
Հուլիսի 21-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում տեղի կունենա «Որդան կարմիր» խմբի համերգը։ Տոմսի արժեքը՝ 2000 դրամ։
Հուլիսի 22-ին, ժամը 19։30-ին՝ «Գոյ» թատրոնում կկայանա «Իլյուզիոնիստները» մոգության երեկոն։ Տոմսերի արժեքը՝ 2000, 2500, 3000 դրամ։
Հուլիսի 23-ին, ժամը 18:30-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հասմիկ Գասպարյանի` «Սկիզբ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը: Մուտքն ազատ է:
Հուլիսի 24-ին, ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Լուսինե Աղաջանյանի վոկալ երաժշտության՝ «Լուսամփոփի պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով» խորագիրը կրող երեկոն: Մուտքն ազատ է: