Հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օրն է

Jack-Ziegler-The-New-Yorker-Collection

Չիգորի՞ նը, թե ՞ Մորֆին

 

Առողջական խնդիրներ ունեցող Միխայիլ Տալին սրսկելու համար՝ հարազատները ստիպված են եղել հաճախակի շտապ օգնություն կանչել:

– Միշա, ճիշտ է, որ դուք մորֆինիստ եք,- ինչ որ առիթով նրանից փորձել է տեղեկանալ համառ լրագրողներից մեկը:

Շախմատի արքայի փոխարեն մեկ ուրիշը  գուցե և նման  անտակտ հարցից նեղանար: Սակայն Միխայիլ Տալն այդպիսին չէր:

– Ինչ եք ասում, ինձնից ինչ մորֆինիստ, ես չիգորինիստ եմ,- լրագրողին պատասխանել է Տալը:

 

Վտանգավոր թռիչքը

 

Երիտասարդ տարիներին Մաքս  Էյվեն բազմակողմանի սպորտսմեն էր. հանդես էր գալիս  սիրողական ռինգում,մասնակցում լողի մրցումներին և նույնիսկ սպորտային ինքնաթիռի օդաչուի վկայական ուներ: Հոլանդիայում անցկացվող հերթական մրցույթի ժամանակ, խաղից ուշանալիս, չեմպիոնն իր մեքենայով զգալիորեն  գերազանցում է սահմանված արագությունը:

– Ես այսօր, կարծես, չափազանց արագ եմ վարում,- իրեն կանգնեցրած ոստիկանին մեղավոր ժպտում է Էյվեն:

– Ավելի ճիշտ, դուք այսօր  չափազանց ցածր եք թռչում,- ի պատասխան նշում է օրինապահը:

 

Անսասանը…

 

Մի անգամ Բոտվիննիկը իր նախկին սան Գարի Կասպարովին մեղադրում է այն բանի համար, որ վերջինս շախմատային գահը տանող ճանապարհից ավելորդ խոչընդոտը վերացնելու  նպատակով հրաժարվելով  հոր՝ Վայնշտեյն ազգանունից, վերցրել է մոր ազգանունը:

– Այ, ես այդ բանը չարեցի ու անսասան մնացի,- հպարտորեն նշել է նա:

– Իսկ ինչ էր ձեր մայրիկի ազգանունը, Միխայիլ Մոիսեևիչ,- հարցրել են նրան:

– Ռաբինովիչ,- ժպտալով պատասխանել է Բոտվիննիկը:

 

Կինը միշտ իրավացի է

 

ԽՍՀՄ 62 թվականի  առաջնության  ժամանակ Սմիսլովը վարպետ Արոնինի հետ խաղը հետաձգելուց հետո տանը համոզվեց, որ իր դրությունն անհույս է: Նա որոշեց զանգահարել դատավորին և  իր պարտությունն ընդունել:

-Ոչ մի դեպքում,- առարկեց Նադեժդա Անդրեևնան,-դու պետք է պայքարես:

-Բայց ես ոչ մի շանս չունեմ:

-Ասացի, գնա և խաղա:

Սմիսլովը շարունակեց հետաձգված խաղը և այն ավարտեց ոչ ոքիով:

-Շնորհավորում եմ, Նադյա,-ասաց նա կնոջը,- դու ինձնրց լավ գնահատեցիր էնդշպիլը:

 

Մագնատը հույսերը չարդարացրեց

 

Մոսկովյան մրցաշարի ժամանակ ինչ-որ մեկը լուրեր էր տարածել, թե Կապաբլանկան ամուսնացած է ավտոմոբիլային մագնատ Ֆորդ-ավագի աղջկա հետ: Ելույթներից մեկի ընթացքում չեմպիոնին հարցրին այդ մասին:Վերջինս ժպտաց և սենսացիոն մի խոստովանություն արեց.

-Այո, ես իսկապես պատրաստվում էի Ֆորդի փեսան դառնալ, բայց ամերիկացի միլիարդատերը հույսերս չարդարացրեց` ավաղ, նա միայն որդիներ է աշխարհ բերել:

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register