ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

papa

Այս ամիս միջազգային հանրության ուշադրությունը կրկին ուղղված կլինի դեպի Հյաաստան: Արդեն հայտնի է, որ հունիսի 24-ին Հայաստան է ժամանում Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը: Ուշագրավ է, որ  Հայաստանը երկրորդ անգամ պատիվ ունի ընդունելու Հռոմի սրբազան քահանայապետի. 2001 թվականին Հայաստան այցելեց Հովհաննես Պողոս Երկրորդը: Ֆրանցիսկոս Առաջինի այցը, ինչպես և իր նախորդինը, նույնպես եռօրյա է: Այցի առաջին օրը Հռոմի պապը կլինի Մայր Աթոռում, որտեղ ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնից, նրա պատվին «Հրաշափառի» արարողություն տեղի կունենա, այնուհետև պապը կայցելի նախագահի նստավայր և կհանդիպի Սերժ Սարգսյանին:

Հունիսի 25-ի առավոտյան Ֆրանցիսկոս Առաջինը Ծիծեռնակաբերդում ծաղիկներ կդնի անմար կրակին և կայցելի Ցեղասպանության թանգարան, որից հետո Գյումրի գլխավոր հրապարակում պատարգ կմատուցի: Առհասարակ Ֆրանցիսկոս պապը հայտնի նրանով, որ իր հովվական այցերի ժամամանակ մեծ ուշադրություն է  դարձնում հատկապես սոցիալապես խոցելի խմբերին: Գյումրի այցելությունը նրա ցանկությունն է եղել, բացի այդ Գյումրիում են ապրում հայ կաթողիկե համայնքի շատ ներկայացուցիչներ: Նախատեսված է նաև պապի այցը Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար:

Երևանում `Հանրապետության հրապարակում, խաղաղության համար կհնչի միջեկեցեղական աղոթք: Այս հանդիսավոր արարողությանը հնարավորություն կունենա մասնակցելու 50­-60 հազար մարդ: Կհնչեն խաղաղության կոչեր, որ զինված բախումների խնդիրը լուծվի խաղաղությամբ:

Հռոմի պապի այցելության վերջին օրը մի քանի հանդիպումներ կլինեն Հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսների, քահանաների հետ: Դրանից անմիջապես հետո նախատեսվում է պատարագ Մայր Աթոռ սուրբ էջմիածնի «Սուրբ Տրդատ» բաց խորանի վրա, այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ համատեղ հայտարարություն կստորագրվի: Պապը կայցելի նաև Խոր վիրապի վանք: Խոր վիրապում կլինի փոքրիկ ծես, որից հետո Հռոմի պապը կմեկնի Վատիկան:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register