ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՄԵՆԱՀԻՆ ՓՈՂՈՑԸ

poxoc

Շաբաթ օրը կավարտվեն Էրեբունիում հայ-ֆրանսիական արշավախմբի ութ տարվա պեղումները: Արշավախմբի հայկական կողմի ղեկավար Միքայել Բադալյանը նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ 8 տարվա աշախատանքի ընթացքում իրենք աշխատել են շշետը դնել հետուրարատական շերտի արձանագրման վրա և այսօր կարող են ասել, որ սյունազարդ դահլիճը հետուրարտական շրջանում է կառուցվել:

«Մինչ այս խոսվել է աքեմենյան շրջանի նմանությունների մասին, բայց այդ դահլիճը ավելի շատ նման է Մարական ժամանակաշրջանի հուշարձաններին»,- ասել է   Բադալյանը:

Ուրարտական պետությունը վերացել է մ.թ.ա 640-ականներին, Աքքեմենյանը հիմնադրվել է մ.թ.ա 6-րդ դարի կեսերին: Ըստ հնագետների՝ դրանց միջև եղած միջանկյալ հատվածի մասին ոչինչ հայտնի չէ և այդ արշավախմբի պեղումները տեղեկատվություն են հաղորդում հենց այդ ժամանակաշրջանի մասին: Միքայել Բադալյանը տեղեկացրել է  նաև, որ Խալդ Աստծո տաճարի հարակից տարածքում հայտնաբերվել  է գեղեցիկ խճապատ փողոց, որը մոտ 30 մետր է:   «Եթե մենք համարում ենք, որ Էրեբունին մեր մայրաքաղաք Երևանի օրրան է, կարելի է ասել, որ մենք հայտնաբերել ենք Երևանի ամենահին փողոցը»,- նշել է հնագետը:  Արշավախումբը չի բացառում, որ պեղումները այս փուլից հետո կշարունակվեն, քանի  որ շատ հարցերի պատասխաններ դեռ անհայտ են մնում:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register