«ՔԱՄՈւ ՀԻՇՈՂՈւԹՅՈւՆՆԵՐ»՝ ԹՈւՐՔԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԻ ԼԱՎԱԳՈւՆ ՖԻԼՄԸ

kino

Համշենահայ ռեժիսոր Օզջան Ալպերի Ցեղասպանության մասին պատմող Memories of the Wind կինոժապավենը Մոնրեալի թուրքական ֆիլմերի 8-րդ կինոփառատնի լավագույն ֆիլմն է ճանաչվել: Այս մասին գրում է Akunq.net-ը՝ հղում անելով Evrensel օրաթերթին: Կինոռեժիսորը հանդիսատեսին ուղղված խոսքում ասել է.

«Այս աշխարհում, որտեղ շատերը գաղթական են ու աքսորված,  դեռ ամեն բան կորած չէ, եթե հանդիսատեսը ի վիճակի է այս ֆիմի հերոսներից մեկի՝ Արամի հետ  առերեսվել անցյալին»: Այն իրադարձությունները, որ այսօր տեղի են ունենում Թուրքիայի տարածքում և Մերձավոր Արևելում հետևանքն են նրա, որ անցյալին նայելու և հետևություններ անելու քայլերն ամեն կերպ ձախողվում են»:

Screen Daily-ի կողմից անվանված որպես տարվա լավագույն ֆիլմերից՝ Memories of the Wind-ը հարստացված է հույն հայտնի ռեժիսոր Անդրեաս Սինանոսի տպավորիչ կադրերով, ով հայտնի է ռեժիսոր Թեո Անգելոպոուլոսի հետ իր վերջին հանագործակցությամբ: «Քամու հիշողությունները» պատմում է մի հայ նկարչի՝ Արամի մասին, ով այլախոհ էր Ստամբուլում Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Թուրքիան նացիստական Գերմանիայի ազդեցության տակ վայրագ մեթոդներ էր կիրառում ազգային փոքրամասնությունների և քաղաքական ընդդիմության դեմ: 1943թ-ի ձմռանը Արամը թաքնվում է թուրք-վրացական սահմանի մոտ գտնվող անտառում, որտեղ Միխայիլը և նրա կինը՝ Մերեյեմը, ապաստարան են տալիս Արամին մի հյուղակում: Այնտեղ նա սպասում է անհրաժեշտ փաստաթղթերի՝ Խորհրդային Միություն փախնելու համար:  Բայց ուրբանիստ մտավորականը վախեցած և փոքրացած է զգում իրեն բնության գրկում: Շուտով նրա ու Մերեյամի՝ Միխայիլի կնոջ հարաբերությունները այլ բնույթ են ստանում: «Քամու հիշողությունները» մելանխոլիկ դրամա է փախուստի մասին, հուշերի, քաղաքաբնակ մարդու վախերի մասին:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register