ՀԵՂԱՓՈԽՈւԹՅԱՆ ՀԱՐՍԸ

hars

․․․Պատկերացրեք՝ բառի ուղիղ իմաստով։ Թվում էր, թե մեզ էլ ոչնչով զարմացնել հնարավոր չի, բայց արի ու տես, որ ազգովի` օր օրի հումորի նոր շերտեր ենք բացահայտում ու արևի էներգիայից կրեատիվ ենք գեներացնում։

Աշխարհում շատ «միակողմանի» ամուսնություններ կան, ոմանք ամուսնանում են սիրելի կենդանիների հետ, տարիներ առաջ մի աղջիկ էլ Հիսուս Քրիստոսի հետ էր ամուսնացել՝ շատ լուրջ տրամադրված։ Բայց եթե այլ երկրներում նման քայլերի դիմում են, սովորաբար, հոգեկան-հոգեբանական խնդիրներից ելնելով, մեր շարժիչ ուժը ամենահաս հումորն է։

 Աննա Կարազյան անունով աղջիկը, ի նշան հեղափոխության նկատմամբ սիրո, որոշել է «ամուսնանալ» նրա հետ՝ պատրաստելով անգամ ամենաիսկական ամուսնության վկայական։ Որպես մեկնաբանություն  գրել է․ «Ասեցի և արեցի:)))) չորս օր առաջ եմ ընկել, բայց չեմ կարծում, որ խնդիր է։:)
Հ.Գ. ամեն դեպքում ասեմ, այս իմ կողմից ստեղծված փաստաթուղթը իհարկե ոչ մի նպատակով չեմ օգտագործելու, բացի իմ անկեղծ սերը արտահայտելուց այս մեր եզակի հեղափոխության հանդեպ:))) Նշեմ նաև, որ 8-ը շատ առումներով իմ սիրելի թիվն է»։

hars

 

Մեզ մնում է երջանկություն մաղթել «նորապսակներին», վստահ եմ, որ հեղափոխությունը բարձր է գնահատել  այս հումորային քայլը, հուսանք՝ քաղաքացի-հեղափոխություն կապից միայն խաղաղություն ու տնտեսական աճ կծնվի։

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register