ՀԵՂԱՓՈԽՈւԹՅԱՆ ԴԵՄՔԵՐՆ Ու ԴԵՊՔԵՐԸ. ՑՈւՑԱՀԱՆԴԵՍ (ՖՈՏՈՇԱՐՔ)

cover1

«Հոդված 3» ակումբը «MIND» ՀԿ-ի հետ համատեղ հուլիսի 5-ին, Մաշտոցի պուրակում կազմակերպել էր «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» խորագրով ցուցահանդես։ Ցուցադրվում էր Թավշյա հեղափոխության օրերին արված լուսանկարներ, պոստերներ, ատրիբուտներ և այլն:

1

Մարդաշատ այգում հին ու նոր ծանոթները հիշում էին անցած լարված օրերը, երիտասարդների մի խումբ հանպատրաստից սկսեց «հու-հու» ծափողջույններ կատարել:

2

Ցուցադրված լուսանկարները շատ տարբեր էին, ապրիլ-մայիս ամիսներին բողոքի ցույցերին մասնակցած ցանկացած ոք կգտներ ծանոթ՝ նաև իր աչքով «լուսանկարած» կադրեր: Մյուս կողմից, այս ամիսների ընթացքում շատերս այնքան շատ վիզուալ նյութ էին ուսումնասիրել, որ թվում էր՝ մեր աչքից որևէ բան վրիպած չի լինի, սակայն այս ցուցահանդեսը լի էր անակնկալներով: Փորձառու ֆոտոլրագրողների աշխատանքների կողքին ցուցադրված էին սկսնակ լուսանկարիչների, սովորական քաղաքացիների փաստագրական հետաքրքիր աշխատանքներ, որոշները նույնիսկ վավերագրության սահմանն անցել էին և փորձել արվեստային դաշտում ներկայանալ:

3

«Հոդված 3» ակումբի նախագահ Գայանե Աբրահամյանը նշեց, որ ցուցահանդեսի վայրը պատահական չէր ընտրվել, քանի որ Մաշտոցի պուրակը քաղաքացիական ակտիվիզմի և քաղաքացիական հասարակության կարևոր հաղթանակներից մեկն է.

4

«Այսօր այն կարևոր և խորհրդանշական օրերից է, երբ մենք պետք է շնորհակալություն հայտնենք համաժողովրդական շարժմանը թեկուզ ամենափոքր ներդրում ունեցող մարդկանց: Բոլոր մարդիկ՝ փոքր, թե մեծ դեր են ունեցել Նոր Հայաստան ստեղծելու գործընթացում, որտեղ Սահմանադրությունն իսկապես արժեք է դարձել»:

Ցուցահանդեսի ընթացքում Մաշտոցի պուրակը լեփ-լեցուն էր: Ներկա էին նաև ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը, Պետական Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն և այլոք: Ցուցհանդեսը փակվեց հենց հուլիսի 5-ին, առաջիկայում լուսանկարները ցուցադրվելու են ՀՀ բոլոր մարզերում, որից հետո կրկին ցուցադրություն է կազմակերպվելու Երևանում:

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

Նյութը պատրաստեց Գարեգին Ալեքսանյանը 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register