ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Եւ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

աս

 Whoscored.comը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Հադերսֆիլդի» դեմ Անգլիայի առաջնության 16-րդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է 2 հարված, որոնք շեղ են ստացվել: Մխիթարյանի 22 փոխանցումներից թիմակիցներին հասել է 68.2 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը կատարել է 1 առանցքային փոխանցում, 1 անգամ հաղթել օդային մենապայքարում, 1 անգամ շրջանցել մրցակցին ու 1 անգամ խլել գնդակը: Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, նրա դեմ պայքարում եւս մրցակիցը թույլ է տվեկ մեկ խախտում: Արդյունքում՝ նա ստացել է 6.67 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի խաղը (8.05):

Հիշեցնենք, որ այդ խաղում «Արսենալը» տնային հաղթանակ էր տարել նվազագույն հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը, երբ հաշիվը բացված չէր:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register