ՀԱՅՏՆԻ Է ՔԱՂՑԿԵՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԸ ՄԵԾԱՑՆՈՂ ՄԹԵՐՔԸ

ԱՄՆ-ի Մ.Դ.Անդերսոնի անվան ուռուցքաբանության կենտրոնի գիտնականները նշել են քաղցկեղի զարգացման հավանականությունը զգալիորեն մեծացնող մթերքը, հաղորդում է Food News-ը:
Նշվում է, որ հիվանդության զարգացմանը նպաստում է շաքարը:
Գիտնականները փորձեր են անցկացրել մի խումբ մկների վրա, որոնց ընթացքում կենդանիների մի մասին սախարոզայի որոշակի չափաքանակ են տվել, որը համեմատելի է արևմտյան շատ երկրներում դրա սպառման ծավալների հետ, իսկ մյուսները՝ առանց շաքարի, օսլայի պարունակությամբ սննդակարգի են հետևել:
Արդյունքում, պարզվել է, որ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը ուռուցքների արագ աճի է հանգեցրել:
Փորձագետները խորհուրդ են տվել սահմանափակել շաքարի օգտագործումը՝ քաղցկեղի և շաքարային դիաբետի զարգացման վտանգը նվազագույնի հասցնելու համար: