ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄԱՆՂԱԼԸ ՀԱՍԱՎ ՖՐԱՆՍԻԱ

12

Ֆրանսիացիները փակում են երկաթգծերը

Հանրային ծառայությունների որակը և ծառայողների աշխատանքային պայմանները պաշտպանող արհմիությունների պնդմամբ երկուշաբթի օրվա գործադուլը նպատակ ուներ հերքելու երկաթգծային ընկերության ղեկավարության պնդումը, որ վերջերս առաջադրված ռեֆորմների ծրագիրը հավանության է արժանացել աշխատակիցների կողմից:

Ֆրանսիական երկաթուղու աշխատակիցների գործադուլը նոր թափ ստացավ երկուշաբթի օրը, երբ արհմիությունները առանց գնացքների օրվա «կոչ արեցին»: Ցույցերի էին դուրս եկել ոլորտում զբաղվածների շուրջ 28%-ը: Բողոքի էին դուրս եկել երկաթուղային օպերատորների, վարորդների շուրջ 75%-ը: Ներշնչված հայկական թավշյա հեղափոխությունից՝ ֆրանսիացի ցուցարները ևս փակել էին փողոցները մանղալներով, նրբերշիկ էին խորովում ու հյուրասիրում:

Աշխատանքային պայմանների բարելավման համար անցկացվող գործադուլներին անդրադարձան նաև Փարիզյան շրջանի երթևեկության վրա: Առավոտյան 9:15-ին մոտ 530 կիլոմետր երկարությամբ խցանումներ էին ձգվում:

Կտրված հոսանքալարի պատճառով Փարիզի և Նորմանդիայի միջև գնացքների աշխատանքը խաթարված էր առավոտյան ժամերից: Երկաթգծային ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ այդ հարցով իրավական բողոք կներկայացնի դատարան:

Մեկ այլ կտրված հոսանքալարի պատճառով կաթվածահար եղավ Մարսելի գլխավոր գիծը: Ավելի քան 10,000 ուղևորներ մնացին կանգնած վագոնների ներսում:

Գործադուլներ և ցույցեր կազմակերպվեցին նաև երկրի մի շարք այլ շրջաններում:

Ուրբաթ և շաբաթ օրերին պլանավորվում է անցկացնել գործադուլի երկրորդ փուլը: 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register