ՀԱՅԻԹԻԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ՝ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅՈւՄ»

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պաշտպանության գծում:
Ակումբին է միացել 25-ամյա հայիթցի պաշտպան Ալեքս Քրիստիան Ջունիորը: Ալեքսը հանդես է եկել պորտուգալական «Վիլա Ռեալ», «Բոավիշտա», «Կամաչա» և մի շարք այլ ակումբներում: Հայիթիի ազգային հավաքականի անդամ է:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը խաղացել է «Գանձասար-Կապան» թիմում: