«ՀԱՅԲՈւՅՍ» 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

  • «ՀԱՅԲՈւՅՍ» 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
  • «ՀԱՅԲՈւՅՍ» 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
  • «ՀԱՅԲՈւՅՍ» 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
  • «ՀԱՅԲՈւՅՍ» 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
  • «ՀԱՅԲՈւՅՍ» 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
  • «ՀԱՅԲՈւՅՍ» 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
  • «ՀԱՅԲՈւՅՍ» 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
  • «ՀԱՅԲՈւՅՍ» 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
  • «ՀԱՅԲՈւՅՍ» 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
  • «ՀԱՅԲՈւՅՍ» 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
  • «ՀԱՅԲՈւՅՍ» 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
  • «ՀԱՅԲՈւՅՍ» 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
  • «ՀԱՅԲՈւՅՍ» 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
  • «ՀԱՅԲՈւՅՍ» 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
  • «ՀԱՅԲՈւՅՍ» 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
  • «ՀԱՅԲՈւՅՍ» 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

Հուլիսի 2-ին կայացավ «Հայբույս» երկրորդ փառատոնը, որը տեղի ունեցավ Տավուշի Ենոքավան գյուղի «Ապագա Ռեզորտ» հյուրանոցի բացօթյա տարածքում: Նախապես գրանցված մասնակիցները Հանրապետության հրապարակից առավոտյան 10:00 շարժվեցին դեպի նպատակակետ:

Փառատոնը մեկնարկեց ցուցահանդես-վաճառքով, որտեղ կարելի էր գնել hand made տարբեր իրեր, անուշահոտ օճառներ, տնական թթու լավաշ, գաթա, մուրաբա:

Նույն տարածքում «Էոն» հակասրճարանի ակումբն անցկացրեց հայ-չինական թեյախմություն՝ Յոգայի ֆեդերացիայի փոխնախագահ, թեյի վարպետ Հրանտ Դանդուրովի գլխավորությամբ: Թեյերից առանձնահատուկ էր չինական կարմիր, իսկ մեզ համար սև«Ձյան խուն» թեյը: Պատմեց չինական թեյի առանձնահատկությունների, թեյախմության նրբությունների և դրա հիմքում ընկած փիլիսոփայության մասին: Հրանտ Դանդուրովը վարեց նաև յոգայի կարճ դասընթաց: Անմիջապես նրանց կողքին էր Դարմանը՝ ներկայացնելով իր հայկական խոտաբույսերից պատրաստված թեյերը: Դրանց մեջ գերակշռում էր խնկածաղիկը, ուրցը, դաղձը: Դարմանի թեյերն արդեն մեկ տարի է, ինչ վաճառվում են մասնագիտացված թեյի խանութներում, ինչպիսին է Tea Art-ը:

Մեկ այլ տաղավարում հմուտ կանայք սովորեցնում էին խոտագնացներ պատրաստել: Պարզեցինք, որ խոտագնացները չոր խոտերից պատրաստված հողաթափերն են: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ասեղ, թել, չոր խոտ և բազմատեսակ կտորներ: Պատրաստվում է հեշտ և արագ: Հողաթափեր պատրաստելուց հետո հերթը հասավ գորգագործության, սակայն այս անգամ թելերին փոխարինեցին խոտաբույսերը: «Հանգույց հիմնադրամն» այս տարի ևս ներկայացրեց կարպետագործությունը, որը դասավանդվում է նաև գյուղի երեխաներին:

Մինչ մի տաղավարուն պատրաստում էին «բուսագորգ», մյուսում «Կէան» կազմակերպությունը սովորեցնում էր հայկական ծիսական տիկնիկների պատրաստման եղանակները: Կազմակերպության անվանումը «Կյանք» բառի գրաբարյան տարբերակն է:

Օրը ներդաշնակ դարձրեց «Liberta» լարային քառյակը: Չորս երիտասարդ աղջիկներ ջութակների և թավջութակի զրույցներով ստիպեցին մարդկանց մոռանալ նույնիսկ կիզիչ արևը:

Դե, ինչ փառատոն առանց մի կուշտ ուտելու: Վերջում պատրաստեցին 25 մետրանոց հայկական տնական բրդուճ՝ պանրով, խոտաբույսերով և լավաշով:

Օրն ավարտվեց տեղացիների կողմից կազմակերպված ձիավարժությամբ և ձիերով ֆուտբոլային խաղով:

Գոյ

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register