ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԻՉ Է ԴԱՌՆՈւՄ

2

Այս տարվա 9 ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (1.172.402 զբոսաշրջիկ՝ 2016-ի 969.010-ի դիմաց) 21-%-ով ավել է: 47.6 -% -ով ավելացել է ԱՊՀ, 18.3%-ով՝ ԵՄ (Նիդեռլանդներ, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն) ու 62.7%-ով՝ այլ երկրներից (ԱՄՆ, Իրան, Վրաստան, Թուրքիա, Կանադա և այլն) եկածների թիվը: Ընդհանուր ցուցանիշի 22.7 %-ը կազմում են ԱՊՀ, 21.4%-ը՝ ԵՄ և 55.9%-ը՝ այլ երկրներից ժամանող զբոսաշրջիկները:

Հետաքրքրական է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի մեծաթիվ զբոսաշրջիկներ են նախընտրել ինքնուրույն, այլ ոչ թե զբոսաշրջային ընկերությունների միջոցով Հայաստան այցելելու տարբերակը: Ինքնուրույն եկողների թիվն ավելացել է 19.5%-ով(1.072.071 մարդ): Զբոսաշրջային ընկերություններից օգտվողների թիվը նվազել է 36.9%-ով. այս տարի նրանց ծառայություններից օգտվել է ընդամենը 3.981 մարդ՝ նախորդ տարվա 6.311-ի դիմաց, ինչը խոսում է այդ ընկերությունների նկատմամբ դրսևորվող վստահության պակասի մասին:

Զբոսաշրջիկների կեսից ավելին՝ 54.9%-ը Հայաստան է այցելել հանգստի, 22.9%-ը՝ գործնական, 0.2 %-ը՝ բուժման, 22.1 տոկոսը՝ այլ նպատակներով: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ 4.8%-ով ավելացել է գործնական, 58.4%-ով՝ հանգստի նպատակով եկողների թիվը: Զբոսաշրջիկների թվի ավելացմանը զուգահեռ այս տարի 47%-ով ավելացել է հյուրանոցներում մնացողների թիվը՝ նախորդ տարվա 136.816-ի դիմաց կազմելով 201.705 մարդ: Այցելուների գերակշիռ մասը (970. 697 մարդ, 2016-ին՝ 832 194), այդուհանդերձ, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս նախընտրել է մնալ հարազատ-բարեկամի տանը, վարձակալած բնակարանում և այլն:

ԱՎԾ-ն հրապարակել է նաև ներքին զբոսաշրջության ցուցանիշները , որը ներկայացնում է տվյալներ Հայաստանի ներսում տեղաշարժերի մասին: Ընդհանուր թվի տեսակարար կշռում 69.8 %-ը բաժին է ընկնում երկրի ներսում հանգստի ու ժամանցի նպատակով, 22.2%-ը՝ գործնական,4.1%-ը բուժման նպատակով տեղաշարժվող զբոսաշրջիկներին: Այս տարվա հունվար-սեպտեմբերին այս ոլորտում 8.9%-ով աճ է գրանցվել. ներքին զբոսաշրջությամբ զբաղվել է 944.937 մարդ՝ նախորդ տարվա 867.495-ի դիմաց:

Տաթևիկ Սարգսյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register