ՀԱՅԱՍՏԱՆԸ  ԹՎԵՐՈՎ. ԳՈՐԾԱԶՈւՐԿՆԵՐԸ

kin

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ում աշխատանք փնտրողների 67 տոկոսը նուրբ սեռի ներկայացուցիչներն են: 2016թ. առաջին 9 ամիսների ամփոփ տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք  է փնտրում 96.008 մարդ: 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ աշխատանք փնտրողների թիվն աճել է 7.807-ով (նրանց ընդհանուր թիվը՝ 88.201 է), գործազուրկներինը՝ 5.091-ով (ընդհ. թիվը՝ 75.668):

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ աշխատանք փնտրողների գերակշիռ մասը կանայք են: 2016թ-ին աշխատանք է փնտրել 62.660 կին, ինչը կազմում է աշխատանք փնտրողների 65%-ը (33.348 տղամարդիկ, 35 %-ը): 2015թ.-ին աշխատանք փնտրող կանանց և տղամարդկանց հարաբերակցությունը կազմել է համապատասխանաբար  67  և  33 տոկոս: 2015թ-ի համեմատությամբ՝ այս տարի որոշակիորեն փոխվել է աշխատանք փնտրողների աշխարհագրական ընդգրկումը: Եթե 2015թ-ին աշխատանք փնտրողների առավելագույն թիվը գրանցվել է Երևանում (17.021 մարդ), ապա 2016-ին աշխատանք փնտրողների թվով առաջատարը  Շիրակի մարզն է՝ 17.106 (2015-ին՝ 15 015), որին հաջորդում են մայրաքաղաք Երևանը՝ 16 143 (2015-ին՝ 17 021) և Լոռու մարզը՝ 11 599 (2015-ին՝ 11 060):

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝  2016թ.-ի  հոկտեմբեր ամսվա դրությամբ ներկայացվել է 759 թափուր աշխատատեղ, որի 92 տոկոսը (699)՝ մասնավոր, 8 տոկոսը՝ պետական տնտեսության հատվածում: Աշխատողների ամենամեծ պահանջարկը գրանցվել է սպասարկման ծառայությունների (279), արդյունաբերության (124), մեծածախ ու մանրածախ առևտրի, ավտոմեքենաների ու մոտոցիկլների նորոգման (89) ոլորտներում: 2015թ-ի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 541 թափուր աշխատատեղ, որից 494-ը՝ մասնավոր, 47-ը՝ պետական տնտեսության հատվածում (համապատասխանաբար՝ 91 և 9 տոկոս): Թափուր աշխատատեղերի ամենամեծ թիվը 2015թ-ին գրանցվել է արդյունաբերության ոլորտում՝ 143: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են մեծածախ ու մանրածախ առևտրի, ավտոմեքենաների ու մոտոցիկլների նորոգման (115)  և սպասարկման այլ ծառայությունների (74) ոլորտները:

 

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register