ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԼՈւՍԱՆԿԱՐՉԻ ԱՉՔԵՐՈՎ

  • ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԼՈւՍԱՆԿԱՐՉԻ ԱՉՔԵՐՈՎ

Գոյություն չունեցող տեսակի երկիր

Ֆրանսիացի լուսանկարիչ Ջուլիեն Լամբարդին շարունակում է «Անավարտ» վերնագրով Հայաստանում արված լուսանկարների ցուցադրությունը Փարիզում: «Circulation» անունով փառատոնի շրջանականերում լուսանկարները ներկայացվելու են մինչև հունիսի 26-ը: Հայկական արմատներով երեսունհինգամյա լուսանկարիչը պատմում է, որ ինքը փորձել է շրջագայել և լուսանկարել այն ամենը ինչը վրիպում է մարդկանց աչքից կամ գտնվում է ոչնչացման եզրին: Ջուլիենը Հայաստանում է եղել երկու անգամ երեք ամսով 2012-ին և 2014-ին:

«ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային երկրներում շատ լուսանկարներ են արվել. օրինակ Ղազախստանում, Ադրբեջանում, Վրաստանում: Հայաստանը, սակայն, մի տարածք է, որը մեծ մասամբ անծանոթ է: Բացի այդ իմ հայկական արմատները ինձ ձգեցին դեպի Հայաստան:

Հայաստանը լուսանկարչի աչքերով մեկուսացած երկիր է, որը զարգանում է իր սեփական կանոններով: Տարբեր ժամանակներն այստեղ միաձուլվում են մեկ լանդշաֆտում:

Հայաստանը անհավանական տեսարանների երկիր է: Այնտեղ կարելի է տեսնել հովիվների, ովքեր իրենց հոտը արածեցնում են լքված ու քանդված գործարանների շինություններում կամ երեխաների, որոնք լողանում են անապատային քաղաքի շատրվաններում:

Դա մի նոր մոդելի երկիր է՝ մեզ համար անհասկանալի: Դա անհնար է բացահայտել. այն գոյություն չունեցող տեսակի երկիր է: Սա իսկապես մի տարածք է, որը կերտում է իր նոր պատմությունը:

Իսկական Հայաստանը ճանաչելու, հետո այն լուսանկարների միջոցով մարդկանց ներկայացնելու համար լուսանկարիչը խուսափել է զբոսաշրջային ուղղություններից: Հայաստան գալու պես աշխատել է ծանոթանալ որքան հնարավոր է շատ մարդկանց հետ՝ գիտնականների, սպաների, բանվորների: Հենց նրանց հետ զրույցներից հետո կազմել է իր ուղևորությունների քարտեզը: Եղել են նաև վայրեր, ուր նա այցելել է առանց նախատեսելու: Հենց սա է լուսանկարիչը համարում իր հաջողության գրավականը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register