ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ՀԻՎԱՆԴՈւԹՅՈւՆՆԵՐԸ

11

 Հայաստանում առողջապահական վիճակի մասին վիճակագրության միջոցով պատկերացում կազմելու համար՝ մենք շարունակում ենք ներկայացնել ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի կազմած «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքում տեղ գտած կարևոր և ուշագրավ տվյալները: Այս անգամ ներկայացնում ենք, թե որոնք են 2016 թվականին ՀՀ-ում ամենատարածված հիվանդությունները՝ 0-14 տարեկան երեխաների և 15տարեկանից բարձր տարիք ունեցողների դեպքում:

15 տարեկան և բարձր տարիք ունեցողներ.

2016 թվականի ընթացքում նշված տարիքային խմբի կյանքում  առաջին անգամ ախտորոշված հիվանդությունների  ընդհանուր քանակը 650 հազար է: Ամենաշատը  շնչառական օրգանների հիվանդության դեպքերն են (205678): Քառակի քիչ  են արյան շրջանառության համակարգի հիվանդությունների դեպքերը(55554), որի ամենատարածված ձևը` արյան ճնշման բարձրացումով բնորոշվող հիվանդություններն են` 26230 ախտորոշման դեպք: Ամենահաճախը գրանցված երրորդ հիվանդությունը`միզասեռական համակարգի հիվանդություններն են` 51646 դեպք: Գրանցվածների ցանկում հաճախադեպ են նաև վարակիչ և մակաբուծական հիվանդությունները(45566 դեպք), աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդությունները (43170), մաշկային հիվանդությունները (38556): Վնասվածքների, թունավորումների և արտաքին պատճառների ներգործության  հետևանքներով գրանցվել է 46251 դեպք:

Գրաֆիկ համար մեկ = 15 տարեկան և բարձր

0-14 տարեկանների դեպքում առաջին անգամ ախտորոշված հիվանդությունների ընդհանուր թվի(311.488) կեսից ավելին շնչառական օրգանների հիվանդություններն են` 169.838 դեպք: Երկրորդ տեղում՝ վարակիչ և մակաբուծական հիվանդություններն են` 29693 դեպք, երրորդում` աչքի և հավելյալ ապարատի հիվանդությունները` 20438 դեպք: Գրանցվածների թվում հաճախադեպ են նաև մարսողական օրգանների հիվանդությունները` 18536 դեպք, մաշկային հիվանդությունները` 16530, ականջի և պտկաձև ելունի հիվանդությունները` 15041:

 

Գրաֆիկ համար երկու = 0-14 երեխաներ

 

Որպես ամփոփում մենք առանձնացրել ենք այն հիվանդությունները, որոնց հավանականությունը տարիքի հետ կտրուկ աճում է: Սակայն, հարկավոր է հաշվի առնել, որ 0-14 տարեկանների թիվը ՀՀ-ում կազմում է ընդհանուր բնակչության 20 տոկոսը, հետևաբար 15 և բարձր տարիք ունեցողների թիվը 80 տոկոս է: Այսինքն` 4 անգամ շատ: Այնուհանդերձ, պարզ է, որ օրինակ` արյան շրջանառության համակարգի խանգարման հիվանդությունը գլխավորապես առաջանում է տարիքի հետ: Ամենամոտ ցուցանիշը գրանցվել է ականջի և պտկաձև ելունի հիվանդությունների դեպքում:

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register