ՀԱՅԱՍՏԱՆՆ Ու ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԸ՝ CNN-Ի ԵԹԵՐՈւՄ

11

Աշխարհահռչակ CNN ընկերությունը վերջերս անդրադարձել է նաև Հայաստանին: Հաղորդավար Էնթոնի Բուրդեինը «Parts unknown» հաղորդման մեջ այս անգամ զրուցել է Սերժ Թանկյանի հետ, բացահայտել Հայաստանի հայտնի ու անհայտ կողմերը:

Էնթոնին 40 րոպե տևողությամբ ռեպորտաժում պատմում է.

«Հայաստանը քրիստոնեական երկիր է՝ շրջապատված հիմնականում ոչ քրիստոնյա երկրներով՝ Ադրբեջանով, Իրանով, Թուրքիայով: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները և հայերի սարսափելի պատմությունը՝ կապված թուրքերի հետ, միշտ կարևոր և հիմնաքարային են եղել հայի ինքնության պահպանման համար: 103 տարի առաջ հայերի հետ տեղի ունեցածը կարճ ժամանակ անց որակվեց Ցեղասպանություն: Բայց Թուրքիան միշտ ժխտել է այդ հանգամանքը՝ անվանելով այն «մասսայական կոտորած»:

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է՝ 1 մլն բնակչությամբ: Արարատը հայերի անբաժանելի մասն է, որը միշտ հիշեցնում է այն մասին, թե ինչ է  կատարվել լեռան հակառակ կողմում:

Հայաստանն այն երկրին է, որն ինչ-ինչ պատճառներով դուրս էր մնացել իմ ճամփորդություններից: Սերժ Թանկյանն ինձ օգնեց այցելել ու բացահայտել Հայաստանը»:

Սերժն առաջին անգամ Հայաստան այցելել է 17 տարի առաջ:

«Ծնողներս երկուսն էլ հայ են, տատիկ-պապիկներս ցեղասպանության զոհ են դարձել: Ես ծնվել եմ Բեյրութում, մեծացել Լոս Անջելեսում… Հայերն ինքնակամ չեն արտագաղթել երկրից, նրանք ստիպողաբար են հեռացել՝ ողջ մնալու համար: Հաստատվել Միջին Արևելքում, Եվրոպայում, Ամերիկայում… Սրանից է, որ մեր հայկական սփյուռքի ցանկություններն ու երազանքները շատ են տարբերվում ինքնակամ արտագաղթածների ցանկությունններից:

Ես Հայաստանի հետ միշտ միստիկ կապ եմ ունեցել. միչև այցելելս ես միայն կարդացել էի Հայաստանի մասին կամ լուսանկարներն էի նայել: Երբ առաջին անգամ եկա Հայաստան, զգացողություններս աննկարագրևելի էին: Երբ վերադարձա Լոս Անջելես, ինքնաթիռից իջնելիս ինքս ինձ հարցնում էի՝ ինչու՞ եմ հետ եկել: Այսօրվա Հայաստանն ու մայր Հայաստանը շատ տարբեր են: Այսօրվա Հայաստանում կա դինամիկա, այն երիտասարդ է, լի հետաքրքրություններով: Մշակութային առումով այն շատ նման է Եվրոպային, քաղաքական առումով շատ կապված է Ռուսաստանին»,- հաղորդման ընթացքում պատմում է Սերժ Թանկյանը:

«Parts unknown» հաղորդման ընթացքում ներկայացվում են Հայաստանի պատմամշակութային վայրերն ու հուշարձանները, տուրիստական ու կրթական կենտրոնները, հայկական լավաշն ու խոհանոցի առանձնահատկությունները:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register