ՀԱՅԱՍՏԱՆ 2018. ԻՐՈՂՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ԳԻՏԱԺՈՂՈՎ

11

 Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը (ՀՀՀԿ)  2018 թ. հունիսի 22-24-ը Երևանում կազմակերպում է «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը նպատակ ունի մասնագիտական վերլուծությունների ու շահագրգիռ քննարկումների միջոցով քարտեզագրել հայաստանյան հասարակության քաղաքական, տնտեսական և հանրային իրողությունները ու դրանց զարգացման համար հնարավոր մոդելներ մշակել:

Գիտաժողովի տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում (Մարշալ Բաղրամյան 40, Փարամազ Ավետիսյան մասնաշենք): Մուտքն ազատ է:

Գիտաժողովը կազմակերպվում է Հայաստանի ամերիկյան, Երևանի պետական և Բեյրութի Հայկազյան համալսարանների, Հանուն ժողովրդավարության զարգացման ՀԿի, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, Բուն TV առցանց ալիքի, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հետ համագործակցությամբ և Գալուստ Գյուլբեկյան հիմնադրամի աջակցությամբ։

Գիտաժողովի առաջին օրվա(հունիսի 22) զեկույցների ժամանակացույցը ստորև.

11:00-12:20 / Մանուկյան սրահ

Պլենար նիստ. Առանցքային զեկուցումներ

Աշոտ ՈսկանյանՀամրության հաղթահարումից դեպի հասարակական նոր պայմանագիր

Սիմոն ԿորդոնսկիՀետխորհրդային Ռուսաստանի դասային կառուցվածքը

13:30-15:50 / Մանուկյան սրահ

Կլոր սեղան 1. Կերպափոխվող հասարակություն

Մոդերատոր` Աշոտ Ոսկանյան

Նիստ 1

Սուրեն ԶոլյանՀետխորհրդային հասարակությունների նկարագրման կաղապարների հարցի շուրջ

Հարություն ՄարությանՀայկական առաջին և երկրորդ հեղափոխությունների հիմնական առանձնահատկությունները. նախնական դիտարկումներ

Վահրամ ՍողոմոնյանՀեղափոխության օրակարգը

Ժաննա ԱնդրեասյանՍոցիալական համերաշխության օրակարգը

13:30-15:50 / Աքյան սրահ

Կլոր սեղան 2. Հայաստան – Սփյուռք

Մոդերատոր` Խաչիկ Թէօլէօլեան

 Խաչիկ ԹէօլէօլյանՎերամտածելհայ անդրազգը

Վահե Սահակյան – Սփյուռք, էթնիկություն, և «հայ անդրազգ» հասկացությունների և սփյուռք(ներ)ի ուսումնասիրության մեթոդաբանության որոշ հարցրերի շուրջ

Անդրանիկ ԴաքեսեանՀայաստան՝  հայացք Լիբանանից

Սյուզաննա Բարսեղյան, Սոնա Ներսիսյան, Լուսինե ՏանաջյանՀայրենիքի ընկալումը Սփյուռքում

Նոնա ՇահնազարյանՔաղաքացիները գյուղական տարածքում։ Ընտրախախտումները Մասիսի շրջանում

Էվիյա ՀովհաննիսյանՌուսաստանի հայկական համայնքները հետգաղութատիրական քաղաքականության համատեքստում

16:30-17:50 / Մանուկյան սրահ

Կլոր սեղան 1. Կերպափոխվող հասարակություն

Մոդերատոր` Աշոտ Ոսկանյան

Նիստ 2

Ստեփան Դանիելյան – Նախահեղափոխական տրամադրություններ, հետհեղափոխական սպասումներ

Աննա Ժամակոչյան, Արփի ՄանուսյանՀայաստանյան քաղաքացիական հասարակությունը հեղափոխության անկյան տակ

Արթուր Մկրտչյան«Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն հասարակության» հայեցակարգը որպես հայ հասարակական կյանքի ախտորոշման սոցիոլոգիական մոդել

Համազասպ ԴանիելյանԿուսակցական համակարգի կայացումը Հայաստանում. կրկին փորձե՞նք

16:30-17:50 / Աքյան սրահ

Կլոր սեղան 3. Փոփոխվող խորհրդայինը պատմություն, փիլիսոփայություն, արվեստ

Մոդերատոր` Սիրանուշ Դվոյան

Ռուզաննա ԳրիգորյանՄի թռուցիկի հետքերով. Սարգիս Կասյանի չավարտվող դատավարությունը

Աշոտ ԳրիգորյանՄիսակ Խոստիկյանը հայ փիլիսոփայության խորհրդահայ պատմագրության կայացման ճանապարհին. Դավիթ Անհաղթի խնդիրը

Իրինա Շախնազարյան – «Հայկական ոճի» նոր հանգրվանը խորհրդահայ արվեստի սկզբնավորումը

Նարէ Սահակյան Կոնցեպտուալ արվեստի առաջին դրսևորումները նորանկախ Հայաստանում հետխորհրդայինի սկիզբը

Գիտաժողովի երկրորդ և երրորդ օրերի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ: 

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register