ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆՆ Ու ԱՆԼՈւԾԵԼԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

cover

ՀՀ ֆուտոլի ազգային ընտրանին այս օրերին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հավաքական վերադարձած մարզիչ՝ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ նախապատրաստվում էր հերթական ընկերական հանդիպումներին: Մայիսի 29–ին և հունիսի 4-ին Ավստրիայում մեր հավաքականը կհանդիպի համապատասխանաբար Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ:

Հայ երկրպագուները լիահույս են , որ Հայաստանի հավաքականը ունակ է Վարդան Մինասյանի գլխավորությամբ կրկին գերազանց խաղ ցուցադրել և այս տարվա սեպտեմբերին մեկնարկող Ազգերի լիգայի մրցաշարում, իր ենթախմբում դառնալ հաղթող: Այս վստահության ամենագլխավոր գրավականը թերևս այն հանգամանքն է , որ առաջին անգամ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ոչ պաշտոնպես հավաքականի մարզչին լիակատար գործողությունների ազատություն է շնորհել, ոչ միայն հավաքականի նախապատրաստական աշխատանքների , ընկերական հանդիպումների այլ նաև ազգային հավաքական հրավիրվող ֆուտբոլիստների ընտրության հարցում:

1

Կարծես կարելի է վստահորեն պնդել նաև, որ երբեմնի սառույցը ՀՖՖ նախագահի և մեր ազգային հավաքականի մի քանի մերժված առաջատար ֆուտբոլիստների միջև այլևս կոտրված է, քանի որ այժմ շվեդական «Յուրգորդենի» կազմում հանդես եկող հարձակվող Յուրա Մովսիսյանը երկար ընդմիջումից հետո հրավիրվեց ՀՀ ազգային հավաքական, սակայն այդուամենայնիվ համառորեն հին ու նոր հարցեր են առաջ գալիս ազգային ընտրանու կազմի և ընդհանրապես հայկական ֆուտբոլի առօրյա խնդիրների շուրջ, իսկ այդ խնդիրները բնականաբար կարող են վատ անդրադառնալ հավաքականի հետագա արդյունքների վրա:

Այսպես՝ Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում ծագած ինտրիգների, փոխադարձ մեղադրանքների պատճառով այլևս դադարեց գոյություն ունենալ մեր ֆուտբոլի առաջատար ակումբներից Գյումրիի «Շիրակը»,իսկ այդ ակումբից ազգային հավաքականում հանդես էին գալիս աջ եզրային պաշտպան ՝Ռոբերտ Միքայելյանը և կենտրոնական պաշտպաններ Հրայր Մկոյանն ու Ռոբերտ Դարբինյանը, հավաքականում հանդես գալու հավակնություններ ուներ նաև դարպասապահ Անատոլի Այվազովը, ներկայում՝ մինչ Ազգերի լիգայի մեկնարկը ,այս ֆուտբոլիստները ստիպված են լինելու զբաղվել նոր ակումբի փնտրտուքով, հետևաբար նաև մարզավիճակի անկում են ապրելու և մեծ հավանականությամբ երկար ժամանակահատվածով չեն հրավիրվի ազգային ընտրանի: Այս երեք ֆուտբոլիստներից Վ.Մինասյանը այժմ հավաքական է հրավիրել միայն Հրայր Մկոյանին: Հարցեր է առաջացնում նաև մեր ընտրանու ամենախնդրահարույց դարպասապահի դիրքը, արդյո՞ք հավաքական հրավիրված Արսեն Բեգլարյանը «Ալաշկերտից» , Արամ Հայրապետյանը «Բանանցից» , Վալերի Ոսկանյանը «Փյունիկից» կկարողանան հուսալի գործել , հայ երկրպագուների հիշողություններում դեռևս թարմ են հատկապես Արսեն Բեգլարյանի ցուցադրած դժգույն խաղն ու առեղծվածային սխալները:

 

2

Հերթական անգամ անպտուղ ստացվեցին նաև բանակցությունները ռուսկան «Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ, զարմանալի է պարզապես ՀՖՖ-ի կույր համառությունը այս հարցում ՝ վարել քննարկումներ ազգային հավաքականում հանդես գալու վերաբերյալ մի անձնավորության հետ, ում համար Հայաստանի հավաքականում հայտնվելու խնդիրը ընդհանրապես առաջնային նպատակ չէ, դատեք ինքներդ՝ sportbox.ru կայքին Յուրչենկոյի տված վերջին բացատրությունից ելնելով . «Ի սկզբանե ես պետք է որոշեմ ակումբս, քանի որ այս պահին՝ մայիսի 31-ին ավարտվում է պայմանագիրս «Տոսնոյի» հետ և ես առայժմ թիմ չունեմ, երբ պարզ կլինի ակումբս, կամ եթե ես հայտնվեմ Եվրոպայում և ակումբս դեմ չլինի իմ լեգիոների կարգավիճակին, այդ ժամանակ ես նոր կսկսեմ խաղալ Հայաստանի հավաքականի կազմում, քանի դեռ ես չունեմ ակումբ, տրամաբանորեն չեմ ընդունելու Հայաստանի քաղաքացիություն և չեմ խաղա Հայաստանի հավաքականում, քանի որ այդ դեպքում ես Ռուսաստանում կհամարվեմ լեգիոներ: Իհարկե ես մեծ ցանկություն ունեմ խաղալու Հայաստանի հավաքականում, ի՞նչ կարող եմ ես ցանկանալ Հայաստանի հավաքականի երկրպագուներին ովքեր չեն կարողանում ինձ հասկանալ՝ այստեղ մնում է միայն մի քիչ համբերել»:

3

Ահա այսպես է արտահայտվել Դավիթը, իսկ մեզ մնում է ևս մեկ անգամ մտաբերել այս դարպասապահի տարիքը՝ Յուրչենկոն արդեն 32 տարեկան է և պատկերացնել թե էլի որքա՞ն երկար ժամանակով նա կարող է բարձրակարգ խաղ ցուցադրել՝ պահպանելով իր ներկա մարզավիճակը, մտաբերենք նաև , որ ՀՖՖ-ն այս ֆուտբոլիստի հետ սկսել է բանակցություններ վարել դեռ 2015 թվ-ից , այս երեք երկար ու ձիգ տարների ընթացքում, բոլոր բանակցություններից հետո, Դավիթ Յուրչենկոն «յոթ երգ է ունեցել՝ յոթն էլ Ռուսաստանում հանկարծ լեգիոների կարգավիճակում չհայտնվելու մասին», անկախ այն հանգամանքից նա տվյալ պահին ընդգրկված է եղել որևէ ակումբի կազմում, թե՞ ոչ: Եվ թեկուզ այս դարպասապահը այժմ ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում, ակումբային խնդիրներն և ֆուտբոլիստի կարգավիճակը ակումբում իր համար միշտ առաջնային են համարվելու, հետևաբար՝ամենապատասխանատու պահերին տուժելու է Հայաստանի հավաքականը,շահելու են միայն ֆուտբոլիստն ու իր ապագա ակումբը:

Իսկ ինչու՞ պրն.Մինասյանը այդպես էլ հավաքական չհրավիրեց «Գանձասար-Կապանում» այս մրցաշրջանում հուսալիությամբ աչքի ընկած բազմափորձ դարպասապահ Գևորգ Կասպարովին, ով նույնպես Ռ.Հայրապետյանի՝ հավաքականից մերժված ֆուտբոլիսների ցուցակում էր: Չէ որ վերջնական խնդիրը Ազգերի լիգայի հանդիպումներում լավ արդյունքներ գրանցելն է, իսկ փորձառու դարպասապահի ամուր և հուսալի խաղը շատ կարևոր պայման է այդ նպատակին հասնելու համար: Դարպասապահի վստահ խաղն է ուժ ու եռանդ փախանցում մյուս բոլոր դիրքերում հանդես եկող ֆուտոլիստներին և հակառակը՝ դարպասապահի մեկ հասարակ սխալը կարող է թևաթափ անել ամբողջ թիմին:

Վարդան Մինասյանի նոր հավաքականում կան նաև լուսավոր կետեր, վերջապես հավաքականի ճամբարում հայտնվեցին հրավերներ ստացած հայազգի ֆուտբոլիստներ ՝ ունիվերսալ եզրային պաշտպան՝ Ժորդի Ժոաո Մոնրո Արարատը («Բոյակա Չիկո» Կոլումբիա), կիսապաշտպան` Էդգար Բաբայանը («Հոբրո» Դանիա), հարձակվող ՝ Իվան Յագանը («Լյերս» Բելգիա), իսկ հավաքականի ևս մեկ նորեկ ՝ շվեդական «Գյոթեբուրգի» պաշտպան ՝ Անդրե Չալըշըրը մեր ֆուտբոլային պատվիրակությանը կմիանա անմիջապես Ավստրիայում: Հայ երկրպագուները հավաքականի հնաբնակ ֆուտբոլիստներից կազմուպատրաստ վիճակում կտեսնեն նաև կիսպաշտապան ՝ Կառլեն Մկրտչյանին «Փյունիկից», Հենրիխ Մխիթարյանին Լոնդոնի «Արսենալից», Գևորգ Ղազարյանին պորտուգալական «Մարիտիմուից», Մարկոս Պիզելիին և Կամո Հովաննիսյանին իսկ ահա Արաս Օզբիլիսը, Յուրա Մովսիսյանը և Արթուր Սարկիսովը, վնասվածքներ ունենալու պատճառով, ցավոք, կբացակայեն: Հայաստանի հավաքականում է նաև մեր լեգենդար դարպասապահ՝ Ռոման Բերեզովսկին , այս անգամ արդեն դարպասապահների մարզչի կարգավիճակով:

cover

Առաջիկա երկու ընկերական հանդիպումներում մեծ հավանականությամբ Վարդան Մինասյանը կուրվագծի իր համար հավաքականի այն կազմը , որը ունակ կլինի հաղթանակի հասնելու Ազգերի լիգայի մրցաշարում: Այս առումով երկրպագուների շրջանում, հատկապես համացանցում, տարակուսանք է առաջացրել «Ալաշկերտի» կենտրոնական պաշտպան՝ Տարոն Ոսկանյանի հավաքականի ճամբարում հայտնվելու փաստը: Երկրպագուները չեն մոռացել Տարոնի թույլ տված կոպիտ սխալները անցած մրցաշրջանների պատասխանատու հանդիպումներում, ազգային հավաքականի նախկին մարզիչ Արրթուր Պետրոսյանը մասնավորապես հրաժարվել էր այս պաշտպանի ծառայություններից:

Ինչևէ մեզ համար շատ կարևոր հարցերի որոշ պատասխաններ կարող ենք ստանալ արդեն Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներից հետո, մեկ պայման սակայն հստակ է բոլորի համար՝ Ազգերի լիգայի մրցաշարում հաղթանակի գինը հավաքականի մարզչի և ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի անաչառ, անկողմնակալ, անձնական հավակնություններից ձերբազատված աշխատանքը կարող ՝է լինել միայն:

Էդգար Պետրոսյան 

Լուսանկարները՝ ՀՖՖ պաշտոնական կայքի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register