ՀԱՅ-ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԾՐԱԳԻՐ ՃԱՄԲԱՐԱԿՈւՄ
Արվեստի ոլորտի 12-ական ուսանողներ Շվեյցարիայից և Հայաստանից կմասնակցեն համատեղ արվեստի ծրագրին, որը կկայանա Հայաստանում՝ սահմանամերձ Ճամբարակում:
Ընտրված 24 երիտասարդները 2 շաբաթ կապրեն հայ-շվեյցարական խմբում: Առաջին 2 օրերին հայ ուսանողները շվեյցարացի ընկերներին կներկայացնեն իրենց քաղաքը, բուհը, կծանոթանան իրար հետ: Ապա խումբը կուղևորվի Ճամբարակ և օգոստոսի 25-ից սեպտեմբերի 5-ը կապրի տեղացիների ընտանիքներում:
Ճամբարակում կա արվեստի դպրոց, որը տեղի երիտասարդների ազատ ժամացի կազմակերպման վայրերից է: Հենց այստեղ էլ կկազմակերպվեն աշխատարանները (workshop), որոնք կղեկավարվեն համապատասխան մասնագետների կողմից:
Ծրագիրն իրականացվում է Ճամբարակի արվեստի դպրոցի և ZHdK Zurich արվետսի համալսարանի կողմից: Կազմակերպիչները կհոգան մասնակիցների կեցության բոլոր ծախսերը:
Ինչպե՞ս դիմել ծրագրին
Ծրագրին մասնակցելու համար մինչև հունիսի 28-ն ուղարկեք ձեր հայտերը info@artasfoundation.ch հասցեին (1 էջ մոտիվացիոն նամակ՝ անգլերենով և պորտֆոլիո՝ նախկին աշխատանքներից մի քանիսը՝ առավելագույնը 8 էջի սահմաններում):
Անգլերենով հաղորդակցվելու հմտությունները պարտադիր են:
Մասնակիցներին կընտրի մասնագիտական ժյուրին: Մասնակիցների ցանկը կհրապարակվի մինչև հուլիսի 10-ը, 2018թ.:
Հավելյան տեղեկությունների համար այցելեք կազմակերպության կայք՝ www.artasfoundation.ch կամ ֆեյսբուքյան էջ
Զանգահարեք +374 99 88 21 10, կամ գրեք՝ shogakat.mlke@gmail.com