ԼԵՀ ԼԵԳԵՆԴԱՐ ԴԻՐԻԺՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ Է

glxavor - 1100 - 900

«Գրեմմիի», «Էմմիի», «Կանն» ,«Classical Award» մրցանակակիր, լեգենդար դիրիժոր Էնթոնի Վիթը Հայաստանում է: Երկու և կես տարի առաջ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվազգախումբը հանդես է եկել Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դահլիճում, իսկ այսօր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկն առաջին անգամ հանդես կգա Էնթոնի Վիթի գլխավորությամբ: Համերգը տեղի է ունենալու այսօր` մարտի 16-ին, ժամը 19.00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Մոցարտ՝ թիվ 41 սիմֆոնիան (,Յուպիտերե) և Բրուկներ՝ թիվ 3 սիմֆոնիան:

nyuti mej - 1100 - 900

Հանրահայտ դիրիժորը լրագրողների հետ հանդիպմանը պատմել է մեր նվագախմբի հետ ունեցած փորձերի, կես դար առաջ Օհան Դուրյանի հետ ծանոթության, իր կյանքի ամենակարևոր գործի և այլնի մասին: «Երկուշաբթի օրվանից փորձ ենք անում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվազգախմբի հետ: Արդեն 5 փորձ ենք արել: Շատ գոհ եմ, նրանք հրաշալի են աշխատում: Թույլ կողմեր չունի ձեր նվագախումբը, երաժիշտներն էլ տրամադրված են ու պատրաստակամ: Մթնոլորտն էլ հիասքանչ է, ինչն անչափ կարևոր է ցանկացած դիրիժորի համար: Վստահ եմ, որ հրաշալի համերգ է լինելու»:

Լրագրողներից մեկը հարցրեց հայ նշանավոր դիրիժոր Օհան Դուրյանի մասին: Արդյո՞ք ծանոթ է նրա ստեղծագործություններին: «Օ՜, Օհան Դուրյա՞նը: Ես նրան շատ լավ ճանաչում էի, բայց չգիտեի, որ հայ է: Երբ ուսանող էի` 1966-67 թվականներին, նա Կրակովի էր ժամանել, տեղի ֆիլհարմոնիկի հետ մի քանի հրաշալի համերգներ տվեց: Նրա փորձերին էի հաճախում: Շատ լավ է, որ հիշեցրեցիք նրա մասին»:

Լեհ դիրիժորի համար կյանքի ամենակարևոր գործերից մեկը եղել է լեհ կոմպոզիտորների տեղծագործությունների հանրահռչակումը ողջ աշխարհում` Կարոլ Շիմանովսկի, Մեչիսլավ Կառլովիչ, Ֆրեդերիկ Շոպեն, Քշիշտոֆ Պենդերեցկի, Վիտոլդ Լյութոսլավսկի: Էնթոնի Վիթը ,Գրեմմիե մրցանակ է ստացել Պենդերեցկու «Fonogrammi», «Գալարափողի կոնցերտ», «Պարտիտ», «The Awakening of Jacob», «Anaklasis» ստեղծագործութնունների ձայնագրության համար (2013թ., Naxsos ֆիրմա):

nyuti mej - 1100-900

«Իմ ձայնագրությունները, ձայնասկավառակներ ավելի քան 5 միլիոն օրինակով վաճառվել են աշխարհում. 200-ից ավելի ձայնասկավառակ է ձայնագրվել: Օրինակ` եթե Բուենոս Այրես, Սիդնեյում կամ Տոկիոյում փնտրեմ, անպայման կգտնեմ: Յոթ անգամ առաջադրվել է ,Գրեմմիե մրցանակաբաշխության, իսկ 2013 թվականին ստացել եմ մրցանակը»:

Էնթոնի Վիթը հանդես է եկել Եվրոպայի, Ամերիկայի և Հեռավոր Արևելքի հեղինակավոր նվագախմբերի հետ (Դրեզդենի ֆիլհարմոնիկ, WDR Sinfonieorchester KՓln, Tonhalle-Orchester ZՖrich, Լա Սկալա Ֆիլհարմոնիկ, Մոնրեալի սիմֆոնիկ, Չինաստանի սիմֆոնիկ,  Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ, BBC Symphony):
Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register