ՀԱՅ ԵՐԳՉՈւՀԻՆ՝ ՕՊԵՐԱՅԻՆ «ՕՍԿԱՐԱԿԻՐ»

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը արժանացել է հեղինակավոր Միջազգային օպերային մրցանակի: The International Opera Award-ը համարվում է օպերային արվեստի աշխարհի ոչ պաշտոնական «Օսկարը»:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնի Սավոյ թատրոնում, որը մեկ տանիքի տակ էր հավաքել համաշխարհային երաժշտական խոշորագույն աստղերի:
«Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանի հաղթանակը յուրահատուկ նվեր հանդիսացավ երգչունուհու ծննդյան 35-ամյակին: Իր ծննդյան օրը երգչուհին նշել էր մայիսի 12-ին: Միջազգային մրցույթի մրցանակին հավակնող Գրիգորյանի մրցակիցներն էին Եկատերինա Բականովան և Աիդա Գաիֆուլինան Ռուսաստանից, ՀԱՀ–ից` Գոլդա Շուլցը և Նոզուկո Մեմոն և Նադին Սյերրան՝ ԱՄՆ-ից: Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկի կյանքում նման հաջողությունն առաջինը չէ: Դեռևս 2005 թվականին լավագույն բեմելի համար նա արժանացել է «Բեմի Ոսկե խաչ» մրցանակի, 2010 թվականին նույն «Բեմի Ոսկե խաչին» արժանացել է լավագույն կատարման համար: